Տնտեսություն 14:18 22/05/2020 Հայաստան

Սուրեն Պարսյան. 2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում գրում է.

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները, որոնք խիստ մտահոգվելու տեղիք են տալիս։ Ակնհայտ է, որ 2020 թվականը ճգնաժամային է լինելու բոլոր երկրների համար, և մեր իշխանությունների այն տեսական պնդումները, որ Հայաստանը կարող է ճգնաժամի հնարավորությունից օգտվել, հօդս են ցնդում։

Եվ այսպես՝ 2020 թվականի առաջին եռամյսակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։ Մտահոգիչն այն է, որ այս աճը հիմնականում ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը (+5,8 տոկոս), որը մեծ վնասներ է կրում և շարունակելու է կրել այս տարվա ընթացքում, մասնավորապես՝ զբոսաշրջությունը, ավտոմեքենաների վաճառքը և այլն։ Սպառմանը մեծ վնաս կհասցնի նաև տրանսֆերների էական կրճատում։

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի 4,4 տոկոս աճին, ապա այն ուղղակի վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով 2019 թվականի ընթացքում այս ոլորտի անկումը, վարկավորման և ներդրումների զգալի կրճատումը։ Կարծում եմ՝ գործող իշխանությունները անկման ցուցանիշները մեղմելու նպատակով կօգտվեն «հին ու բարի» մեթոդից՝ ուռճացնելով գյուղատնտեսության թվերը։

Միաժամանակ, չպետք է ակնկալել, որ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը բարձր արդյունավետություն կունենան, քանի որ որևէ վերահսկողություն չկա, որ անտոկոս տրամադրվող վարկերը իրականում, ինչ նպատակով կծախսվեն։ Բացի այդ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ գյուղացին կկարողանա իր աճեցրած բերքն իր ուզած գնով իրացնել, և դարձյալ առիթից չեն օգտվի օլիգարխները՝ ներմուծելով ցածր գներով ցորեն, եգիպտացորեն, ոսպ, հնդկաձավար և այլ ապրանքներ՝ շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։

Չնայած կառավարության կապիտալ ծախսերի ավելացման բարձրագոչ հայտարարություններին՝ շինարարության ոլորտը գրանցել է 12,1 տոկոս անկում, ինչը բացատրվում է մարդկանց եկամուտների զգալի կրճատմամբ, բացասական սպասումներով և անշարժ գույքի շուկայի հնարավոր գնանկմամբ։ Շինարարության ոլորտի անկումը հնարավոր է էականորեն կասեցնի ճանապարհաշինարարության պետական ծրագրերը, եթե, իհարկե, պաշտոնատար անձինք ի վիճակի լինեն ժամանակին մշակել շինարարական նախագծերը և անցկացնել համապատասխան մրցույթները։

Ի դեպ, 2019 թվականի ընթացքում կառավարությունը լայն չափով օգտվում էր մի աղբյուրից գնման հնարավորությունից, ինչի արդյունքում՝ առանց մրցույթի՝ շուրջ 80-100 կմ ճանապարհների շինարարության ծրագրերը պատվիրվել է իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեցող գործարարներին։ Մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս շինարարական աշխատանքերը կիրականացվեն մեկ աղբյուրից գնման միջոցով՝ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ֆինանսական տեսանկյունից անտրամաբանական երաշխիքներ են պահանջվում շինարարական կազմակերպություններից։

Մի օրինաչափություն ևս․ առաջին եռամսյակի ընթացքում արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, աճել են ընդամենը 2,1 տոկոսով, ինչը օրինաչափ է՝ նկատի ունելով, որ 2019 թվականի ընթացքում հանքարդյունաբերության ոլորտը գրանցել էր աննախադեպ աճ՝ սահմանափակելով հաջորդ սերունդների արդյունահանման հնարավորությունները։

Հիշեցնեմ, որ 2019 թվականին հանքահումքային արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը արտահանման մեջ ավելացել է ավելի քան 4 տոկոսով։ Ներկայումս իրավիճակը լրիվ այլ է, քանի որ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները կտրուկ անկում են գրանցել։ Իսկ 2020 թվականին սպասվող վերամշակման ոլորտի աճը (ծխախոտ, սնունդ, ոսկերչություն) չի կարող փոխհատուցել հանքարդյունաբերության կողմից ապահովվող արտարժութային հոսքերը։

Այս միտումների պահպանվելու դեպքում՝ միանշանակ կարելի է կանխատեսել, որ 2020 թվականին Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը 2008 թվականից ի վեր, որի ամողջ քաղաքական պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը՝ առաջին հերթին տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Իսկ ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու քայլերի մասին բազմիցս խոսել եմ հիմնավորումներով։ Եվ որ ամենակարևորն է՝ այս իրավիճակում կառավարությունը ճիշտ ազդակներ, օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն պետք է փոխանցի հանրությանը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}