Իրավունք 13:11 22/05/2020 Հայաստան

Ասյա Օվանյան. Ռեպրեսիվ մեքենայի անխափանության մեխանիզմը

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Իմ Ձայնը» նախագծի անդամ Ասյա Օվանյանն իր հոդվածում գրում է.

«Հայաստանում ռեպրեսիվ մեքենան անխափան գործում է։ Շատերի համար այն տեսանելի չէ, շատերը չեն էլ ուզում տեսնել՝ մեզ հետ կապ չունի մոտեցմամբ։ Երկրի իրավապահ համակարգը գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը:

Ինչպես ենթադրում է ռեպրեսիվ մեխանիզմը, սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետև գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաև նախկիններին։

Մեր տեղեկություններով քրեական գործեր հարուցվում և քննվում են ոչ թե հանցագործության փաստով, այլ ենթադրությունների հիման վրա։ Ամեն ինչ կատավում է վերևից իջեցված պլանի շրջանակներում։ Այդպիսի գործերը սովորաբար զուրկ են փաստերից, կառուցված են միայն ենթադրությունների վրա։ Որպես կանոն քրեական գործը հարուցվում է մի քանի  իբր «օպերատիվ տվյալների» հիման վրա։ Հոդվածները, որոնցով սովորաբար հարուցվում են քրեական գործերը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է, ապօրինի հարստացումը և փողերի լվացումը։

Այս գործերը հիմնականում հարուցվում են ֆորմալ կողմը պահպանելու համար և ուղեկցվում են գույքի վրա կալանք դնելու որոշումներով։ Ընդ որում դա արվում է գաղտնի՝ առանց ծանուցման, օրենքի պահանջների խախտումներով։ Շատերը լրատվամիջոցներից են տեղեկանում, որ իրենց հանդեպ հարուցված է քրեական գործ և ընտրված են խափանման միջոցներ։ Հետո քայլեր են արվում ենթադրությունները հիմնավորելու համար։

Կառուցվում է սեփական վարկած, փնտրվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հարցաքննության են կանչվում մարդիկ, ումից փորձում են կորզել տեղեկություններ, որոնք այս կամ այն կերպ կհաստատեն իրենց ենթադրությունները կամ վարկածը։ Այդպիսի գործողությունների դեմ բերվող բողոքները, որպես կանոն, մերժվում են։

Տպավորություն է, որ գործում է մեկ մարդու  հավանությանը արժանանալու ձգտող անխափան համակարգ, որը գործում է հետևյալ սխեմայով՝ օպերատիվ ծառայություններ, տեղեկության տրամադրում, քննություն, քրեական գործի հարուցում, գույքի կալանք, քննության հանդեպ ֆորմալ վերահսկողություն՝ դատավարական գործողություններին «օրինականության» ձև տալու համար,  դատարան՝ դատական որոշմամբ քննության և դատախազության ոչ իրավաչափ գործողությունների լեգալացում։

Այստեղ արդեն առանցքային դեր ունի դատական համակարգը։ Դատարանը վերջին հաշվով այն օղակն է, որտեղ կարող է կտրվել հմտորեն կառուցված քրեական գործի շղթան, եթե այն չի համապատասխանում իրավունքի և օրենքի նորմերի պահանջներին։

Այս տրամաբանության մեջ տեղավորվում է վարչապետի որոշումը՝ ոչ թե առողջացնել, փոփոխել դատական համակարգը, այլ շարժվել դատական համակարգում սեփական թիմը ունենալու ճանապարհով՝ երկրում իրավական ռեպրեսիաների անցկացման համար երաշխիքներ ստեղծելու համար։ Մամուլում շրջանառվող վարկածներով արդեն իսկ ձևավորվել է իշխանություններին անձայն ծառայող դատավորների խումբ, որոնք իրենց որոշումներով իրավական հիմք են ստեղծում ենթադրությունների վրա հիմնված ապօրինի քրեական գործերի համար։ Կգտնվեն նաև նորերը, ովքեր կհամալրեն այդ խումբը։ Մեքենան պետք է շարունակի անխափան գործել։

Գործընթացն ամբողջությամբ ուղեկցվում է անմեղության կանխավարկածի անտեսմամբ, լայվային և սոցցանցային արդարադատությամբ, և մեկ հրահանգով սկսվում է մարդու հանրային վարկաբեկման արշավը, որը զուգորդվում է մարդկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսևորումներով։

Այսպիսի մեքենայի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, և ցավոք, պետությունը, ում անունից այսօր հանդես են գալիս և գործում են դատարաններն ու իրավապահ համակարգը։

Որոշ ժամանակ անց, ողջ մեխանիզմը բացահայտվելու է, շղթայի բոլոր օղակները պարզվելու են. դա անկասկած։ Սակայն, շատ կարևոր է՝ հիմա ընթացիկ փուլում, բոլոր անօրինականությունների մոնիտորիգնը, արձանագրումը. կոնկրետ դեպքերով, կոնկրետ անուններով։ Սա կարևոր է և՛ զսպման համար, երբ ամեն ոք անօրինակություն անելիս, կիմանա, որ դա արձանագրվում է, և՛ նաև հետագայում համակարգի լուրջ բարեփոխումների համար»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}