Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսը կզարգացնի հրթիռների արտադրությունը
Բելառուսը չի պատրաստվում գրավել այլ երկրներ, հետևաբար անհրաժեշտ չի համարում միջուկային մարտագլխիկով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով հանրապետության նախագահի խոսքը։
«Իհարկե, մենք չենք պատրաստվում զբաղվել գլոբալիզմով, գրավել օտար երկրներ, մենք խաղաղասեր երկիր ենք: Մյուս պետություններից մեզ համար այդպիսի «հետաքրքրություն» չկա: Հետևաբար, մեզ համար իմաստ չունի միջուկային զենքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելը։ Մենք դա չենք անելու։ Հետևաբար, մենք իրականացնելու ենք համապատասխան հրթիռների արտադրություն»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ինքը չի կրճատելու փոքր սպառազինությունների զրահապատ մեքենաների և ՀՕՊ համակարգերի թիվը. «Մենք մեր հնարավորությունները ցույց տվեցինք Մինսկի շքերթում»։