Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զորամասերից մեկում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում: ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:
Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ