ԵՄ-ն դատապարտում է Խամենեիի հակաիսրայելական սպառնալիքները
Եվրամիությունը դատապարտում է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հակահրեական հայտարարությունները` նվիրված Ալ-Քուդսին, որում նա Իսրայելին համեմատում է «քաղցկեղային ուռուցքի» հետ: Այս մասին գրում է MigNews-ը։
Եվրամիության Արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը բողոքի նոտա է հղել, որում ասվում է, որ Եվրամիությունը դատապարտում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպառնալիքները, որոնք կասկածի տակ են դնում Իսրայելի օրինականությանը:
«Նման հայտարարությունները լիովին անընդունելի են և խորը մտահոգություն են առաջացնում», - ասել է Բորելը:
Բորելի խոսքով, սա բացարձակապես անհամատեղելի է կայուն և խաղաղ Մերձավոր Արևելք ստեղծելու նպատակի հետ, ինչը խթանում է Եվրամիությունը:
«Եվրամիությունը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը», - ասել է ԵՄ պաշտոնյան: