Իսրայելը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ
Թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը պնդում է, որ Իսրայելը կորոնավիրուսային իրավիճակն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից արտակարգ և լիազոր դեսպանության մակարդակի հասցնելու համար։Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Իսրայելի նման դիրքորոշումը կապված է Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի գորոծողությունների հետ։
Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոեյ Գիլադը լրատվամիջոցներից մեկում հոդված է հրապարակել «Թուրքիայի և Իսրայելի Իդլիբի, այդ թվում՝ կորոնավիրուսի շուրջ համատեղ շահերը» վերնագրով։
«Իդլիբում պատերազմը բացահայտեց աշխարհաքաղաքական որոշ կարևոր ճշմարտություններ։ Դրանցից մեկն այն է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում հակադրվում է թուրքական շահերին»,-գրել է Գիլադը։
Նա իրանցի զինյալներին մեղադրել է, որ մեծ դեր են խաղացել Իդլիբում տեղի ունեցած գործողություններում, որի ժամանակ թուրքական բանակի 50 զինվոր է սպանվել։
Գիլադը թուրք-իսրայելական հարաբերություններում առկա իրավիճակը պայմանավորում է քաղաքական երկխոսության պակասի և մեգաֆոնային դիվանագիտության աճի հետ։
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը չի ստորագրել մայիսի 12-ին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գորոծողությունները դատապարտող Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության տակ։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Իսրայելի կառավարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գրառում է արվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում