Չինաստանի կառավարությունն արգելել է արտասահմանյան շինությունների կրկնօրինակումը
Չինաստանի կառավարությունն արգելել է նոր հասարակական շինությունների կառուցման ժամանակ արտասահմանյան շինությունների պլագիատը, իմիտացիան ու կրկնօրինակումը: Որոշումը նաև սահմանափակում է նոր երկնաքերների բարձրությունը՝ դրանք չեն կարող բարձր լինել 500 մետրից: Այս մասին գրում է artguide.com կայքը։
Որոշման նպատակն է պայքարել արտասահմանյան շինությունների կեղծ, անորակ տարբերակների դեմ, որոնք հայտնվել են Չինաստանի շատ քաղաքներում: Թե ինչ կլինի արդեն կառուցված շինություների հետ, որոշման մեջ չի նշվում, սակայն ասվում է, որ կանցկացվեն քաղաքային ստուգումներ խնդիրները բացահայտելու համար:
Պլագիատի արգելքը հատկապես խիստ պետք է պահպանեն մարզադաշտերի, ցուցահանդեսային կենտրոնների, թանգարանների և թատրոնների շինարարության ժամանակ:
Որոշման մեջ նշված է, որ քաղաքային կառույցները քաղաքի արտաքին տեսքի ու ներքին ոգու համադրումն են, որոնք բացահայտում են քաղաքային մշակույթը: Որոշման մեջ կոչ է արվում գնալ ճարտարապետության նոր դարաշրջանի, որը կոչված է ամրապնդելու մշակութային համարձակությունը, ցույց տալու քաղաքի առանձնահատկությունը, դրա ժամանակակից ոգին և ներկայացնել Չինաստանի առանձնահատկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում