Դատարանը վարույթ է ընդունել Աբովյան համայնքի ղեկավարի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետի
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին նշված է datalex.am-ում:
Դատարանը որոշել է Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում: Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում