Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:01 Հայաստան
Երդման հանդիսավոր արարողություն 4-րդ զորամիավորումում

Ապրիլի 16-ին անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

Աղբյուր՝ ՊՆ 

17:47 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի:

Աղբյուր՝ ՊՆ 

17:15 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հարավաֆրիկյան տարբերակի դեպքերի աճի հետ ավելանում է նաև հնդկական կրկնակի մուտացիան

Հնդկաստանում առաջին անգամ հայտնաբերված շտամը ունի երկու մուտացիա, ինչը մտավախություն է առաջացնում, որ այն կարող է լինել ավելի վարակիչ կամ պակաս զգայուն պատվաստանյութերի նկատմամբ: Նոր տվյալները ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակով վարակվել է ընդհանուր առմամբ 600 մարդ:

Աղբյուր՝ news.sky.com

17:04 Աշխարհում
Իտալիան վիրավորել է Թուրքիային. Դրագին հրաժարվել է փոխել իր կարծիքը «բռնապետ» Էրդողանի մասին

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարվել է հետ կանգնել ապրիլի 8-ի իր հայտարարությունից, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնապետ է:

Աղբյուր՝ eadaily.com

16:32 Աշխարհում
Կաստրո դինաստիայի 60-ամյա կառավարման ավարտը՝ Կուբայում

Ֆիդել Կաստրոյի 89-ամյա եղբայր Ռաուլը պատրաստվում է իշխանությունը հանձնել Նախագահ Միգել Դիաս-Կանելին՝ վերջ դնելով կոմունիստական երկրի կառավարման ընտանեկան իշխանությանը:

Աղբյուր՝ dailymail.co.uk

16:08 Տարածաշրջան
Թբիլիսիում բերման է ենթարկվել Վրաստանի բանկի մասնաճյուղում այցելուներին պատանդառած անձը

«Հարձակվողը բերման է ենթարկվել»,- հայտնել է Թբիլիսիի պարեկապահակային ծառայության պետ Վաժա Սիրաձեն և հավելել, որ «պատանդներն ազատ են արձակվել, ոչ ոք չի տուժել»:

Աղբյուր՝ russian.rt.com

15:47 Աշխարհում
Պորտուգալիայի մայրաքաղաքում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը

Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ: Նրանցից մեկը`  հին աշխարհամասի նախկին չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն է / 73 կգ / : Մեր պատվիրակի առաջին  մրցակիցն է մոլդովացի Անդրիս Կորնելը: Մեկնարկային այդ հանդիպումը կկայանա վաղը ՝ առաջին մրցահերթում:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

15:39 Աշխարհում
Ուկրաինայի առողջապահության նախարարին հուղարկավորության ծաղկեփունջ են հանձնել

Ապրիլի 16-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայում Մաքսիմ Ստեպանովին հանձնվեց սեւ ժապավենով կապված մեխակների փունջ: Առողջապահության նախարարության ղեկավարին սգո նվերը հանձնել է «Գոլոս» խմբակցության ժողովրդական պատգամավոր Օլգա Ստեֆանիշինան: Իր արարքը մեկնաբանելիս նա նշել է, որ ծաղիկները փոխանցել է կորոնավիրուսից մահացած անձի հարազատների խնդրանքով, որի հուղարկավորությունը «տեղի է ունենում հենց հիմա»:

Աղբյուր՝ eadaily.com

15:10 Հայաստան
«Էքվուս»` պրեմիերա «Գոյ» թատրոնում

Պիտեր Շաֆֆերի հոգեբանական թրիլլերի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը՝ 19:30-ին:

Աղբյուր՝ toms.am

14:48 Աշխարհում
1991 թվականից ի վեր առաջին անգամ «Ռոմա»-ն հասավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

«Ռոմա» -ն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում անցավ «Այաքս»-ին ընդհանուր 2:1, 1:1 հաշվով: Հռոմի ակումբը մրցաշարի 1/2 եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:

Աղբյուր՝ sports.ru

14:09 Աշխարհում
Հետկովիդյան վերականգնման ընթացքում Չինաստանի տնտեսությունն աճում է 18,3%-ով

2021 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունն աճել է ռեկորդային 18,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամեծ ցատկն է 1992 թվականից՝ Չինաստանի եռամսյակային գրառումների պահպանումից, ի վեր:

Աղբյուր՝ bbc.com

13:57 Տարածաշրջան
Զինված մարդիկ ներխուժել են Թբիլիսիում գտնվող Վրաստանի բանկ և պատանդներ վերցրել

Անհայտ անձինք հրազենով մուտք են գործել Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ պատանդներ վերցրել: Նշվում է, որ մասնաճյուղը տեղակայված է մայրաքաղաքի Հավլաբարի թաղամասի մի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները շրջապատել են տարածքը: Ականատեսների խոսքով ՝ մինչ այժմ կրակոցներ չեն եղել:

Աղբյուր՝ gazeta.ru

13:42 Աշխարհում
Պակիստանը արգելափակում է սոցիալական լրատվամիջոցների մուտքը հակաֆրանսիական ցույցերի ֆոնին

Ուրբաթ օրը Պակիստանը արգելափակեց բոլոր սոցիալական լրատվամիջոցների մուտքը՝ երկրում արմատական իսլամիստների կողմից օրեր շարունակ անցկացվող հակաֆրանսիական ցույցերից հետո, որոնք ուղղված են, իրենց կարծիքով, սրբապիղծ ծաղրանկարներին:

Աղբյուր՝ apnews.com

13:22 Աշխարհում
Հյու Ջեքմանը և Լորա Դերնը կմարմնավորեն բարդ դեռահասի ծնողների

Հյու Ջեքմանը և Լորա Դերնը նկարահանվելու են Ֆլորիան Զելլերի առաջիկա «Որդին» ֆիլմում: Այն ֆրանսիացի գրողի և դրամատուրգի «ընտանեկան եռագրության» մի մաս է: Զելլերը անցյալ տարի Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ ներկայացրեց «Հայր» դրաման, որն առաջադրվեց Օսկարի վեց անվանակարգերի:

Աղբյուր՝ ria.ru

12:50 Աշխարհում
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում։ Լրանում է կինոաշխարհի լեգենդի ծննդյան 132 ամյակը:

Source: britannica.com

12:30 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1077 նոր դեպք

Համաճարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր քանակը ուրբաթ առավոտյան տվյալներով հասել է 293 321-ի: Քովիդից մահացել է ևս 9 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3916: Ապաքինվել է 442 մարդ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 831:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

12:17 Աշխարհում
Հինգ շաբաթվա ընթացքում Պեկինում երրորդ ավազային փոթորկն է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը Չինաստանի մայրաքաղաքի երկինքը կրկին բաց դարչնագույն է ներկվել:
Երաշտից տուժած Մոնղոլիայից և հյուսիսարևմտյան Չինաստանից ներթափանցած քամիների առաջացող փոթորիկները բարձրացրել են PM10 աղտոտիչի մակարդակը, որը կարող է ներթափանցել թոքեր մինչև 999 միկրոգրամ / խորանարդ մետրի համար, ինչը գրեթե կրկնակի բարձր է Պեկինում սահմանված «վտանգավոր» մակարդակից:

Աղբյուր՝ theguardian.com

11:51 Աշխարհում
Համացանցում է հայտնվել Եսենինի վերջին օրերի մասին պատմող «Դեկտեմբեր» դրամայի թիզերը

Central Partnership-ի յութուբյան ալիքում տեղադրվել է Կլիմ Շիպենկոյի նոր ֆիլմի թիզերը: Պոետի դերը մարմնավորում է Ալեքսանդր Պետրովը: Գործողությունները  տեղի են ունենում 1920-ականների կեսերին`ձմռանը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին:

Աղբյուր՝ ria.ru

11:40 Տարածաշրջան
Թուրքիան արգելում է կրիպտոարժույթների օգտագործումը վճարումների համար

Թուրքիայի կենտրոնական բանկը արգելել է օգտագործել կրիպտոարժույթները և կրիպտոակտիվները ապրանքներ և ծառայություններ գնելու համար՝ վկայակոչելով հնարավոր «անդառնալի» վնասները և այդպիսի գործարքների զգալի ռիսկերը:

Աղբյուր՝ reuters.com

11:27 Աշխարհում
Իսրայելը ռմբակոծել է Գազայի հատվածը

Կեսգիշերից անմիջապես հետո իսրայելական բանակը հրետանային արկերով և հրթիռներով խոցել է Գազայի հատվածի մի քանի օբյեկտներ՝ նյութական վնաս պատճառելով Պաղեստինի անկլավին: Վնասի չափերը ճշտվում է:

Աղբյուր՝ eadaily.com

10:57 Աշխարհում
Հարավային Կորեայում հայտնել են Sputnik V-ի արտադրության ծրագրերի մասին

Հարավկորեական Huons Global ընկերությունը ուրբաթ օրը իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ և կգլխավորի Sputnik V պատվաստանյութի արտադրության կոնսորցիումը, որը կարտադրի «ամսական ավելի քան 100 միլիոն դեղաչափ»:

Աղբյուր՝ ria.ru

10:34 Աշխարհում
Օդրի Հեփբերնի մասին հեռուստասերիալ կնկարահանվի

Իտալական Wildside ընկերությունը, որը ստեղծել է «Երիտասարդ պապը» և «Իմ հանճարեղ ընկերուհին», կնկարահանի «Օդրի» սերիալը՝ հոլիվուդյան իկոնա, դերասանուհի Օդրի Հեփբերնի մասին:

Աղբյուր՝ variety.com

10:03 Աշխարհում
«Արսենալի» հարձակվող Օբամեյանգը հավաքականի խաղերից հետո հոսպիտալացվել է

Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ Գաբոնի ազգային հավաքականից վերադառնալուց հետո հայտնվել է հիվանդանոցում: 31-ամյա գաբոնցին մալարիայով է հիվանդացել, երբ ազգային թիմի հետ խաղում էր Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական խաղում:

Աղբյուր՝ sport-express.ru

17:50 Աշխարհում
Բրեդ Փիթը բժշկական կենտրոնից հեռացել է անվասայլակով

Պարզվել է, որ հեռացվել է հոլիվուդյան դերասանի իմաստության ատամը: Իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ աստղին ոչ մի լուրջ բան չի պատահել:

Աղբյուր՝ lenta.ru

17:30 Աշխարհում
Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը հաստատել են, որ ավարտում են չորս տարի տևած հարաբերություններ՝ ասելով, որ «որպես ընկերներ ավելի լավն են»: Շաբաթներ շարունակ հերքումներից հետո, զույգը վերջապես հայտարարություն է տարածել, որով հաստատել է բաժանման մասին լուրը:

Աղբյուր՝ dailymail.co.uk

17:06 Աշխարհում
Մոլդովայի Սահմանադրական դատարանը լիազորել է նախագահին լուծարել խորհրդարանը

Այս որոշումը թույլ է տալիս Մայա Սանդուին նշանակել արտահերթ ընտրություններ:

Աղբյուր՝ tass.ru

17:00 Աշխարհում
Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը հրապարակել է Տոկիոյի օլիմպիական խաղերում գործող կանոնները

ՄՕԿ-ը, որպես համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի հաստատող, լիազորված է որոշել խաղերի կանոնակարգը, անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություն կատարել: Նոր օրենսգիրքը ուժի մեջ է 2021թ. հունվարի 1-ից: Կանոնները կգործեն հուլիսի 13-ից, երբ կսկսի գործել օլիմպիական ավանը: Մրցումների ընթացքում բոլոր մարզիկները ենթարկվելու են դոպինգ-ստուգման: Այն նախաձեռնել է դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը / ITA /:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

16:29 Աշխարհում
ԱՄՆ-ը վտարում է տասը ռուս դիվանագետների

Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում ԱՄՆ-ն արտաքսում է տասը ռուս դիվանագետների՝ Վաշինգտոնում Ռուսաստանի ներկայացուցչության աշխատակիցներին: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում: Ըստ ամերիկյան կողմի՝ նրանց մեջ կան ռուսական հետախուզության հետ համագործակցողներ:

Աղբյուր՝ lenta.ru

16:04 Աշխարհում
Դանիան ցանկանում է բաժանել AstraZeneca պատվաստանյութերը՝ դրանցով պատվաստումները դադարեցնելուց հետո

ԱՀԿ-ի եվրոպական ղեկավարը հինգշաբթի հայտարարել է, որ Դանիան ուսումնասիրում է AstraZeneca-ի պատվաստանյութերն աղքատ երկրներին բաժանելու հնարավորությունները այն բանից հետո, երբ դրանց օգտագործումը՝ հազվադեպ թրոմբոզի հետ կապված մտահոգությունների պատճառով:

Աղբյուր՝ reuters.com

15:43 Տարածաշրջան
Համացանցում է հայտնվել Թուրքիայում ինքնաթիռի ուղևորների միջեւ ծեծկռտուքի տեսանյութը

Ստամբուլում, դեպի Թունիս թռիչքի ժամանակ, «Tunisair» ինքնաթիռում երկու ուղևորուհի կռվել են ուղեբեռի տեղի համար: Թռիչքը 5 ժամով հետաձգվել է:

Աղբյուր՝ korrespondent.net

15:26 Աշխարհում
Հայտնի են Ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկության անցկացման ժամկետները և վայրը

Այն տեղի կունենա օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյում՝ մայիսի  1– 6 –ը: Մրցաշարը վարկանիշային է  և հաջողակները իրավունք կստանան ջրացատկի նույն  լողավազանում պայքար մղել օլիմպիական մեդալների համար: Ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Նրանք  հանդես կգան 10մ. աշտարակից մենացատկերում  և  սինխրոն ցատկերում:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

15:00 Աշխարհում
Չեխիայի նախագահը դեմ է արտահայտվել՝ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը սխալ է համարում Աֆղանստանից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դուրս գալը, չորեքշաբթի հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկը:

Աղբյուր՝ ria.ru

14:42 Աշխարհում
Ծառի վրայի առեղծվածային «գազանը» կրուասան է եղել

Լեհաստանի Կրակով քաղաքում  Կենդանիների պաշտպանության աշխատակիցները հաղորդում էին ստացել ծառի վրա տարօրինակ կենդանի հայտնվելու մասին: «Մարդիկ անգամ պատուհանները չեն բացում, քանի որ վախենում են, որ այն կարող է մտնել իրենց տուն»,- հայնտնել էր ահազանգող կինը: Բայց աշխատակիցնելը այցելելով պարզել էին, որ տվյալ արարածը ոչ թռչուն է, ոչ էլ նույնիսկ սողուն, այլ կրուասան:

Աղբյուր՝ bbc.com

14:19 Աշխարհում
Չինաստանում ճապոնացի քաղաքական գործիչներին խորհուրդ են տվել ջուր խմել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից

Ճապոնացի պաշտոնյաները, ովքեր ասել են՝ «ոչինչ չի պատահի, եթե այս ջուրը խմեք» վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից, արժե, որ դա ստուգեն անձնական փորձով: Այս մասին չորեքշաբթի, ապրիլի 14-ին, ճեպազրույցում հայտարարեց Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը՝ մեկնաբանելով ատոմակայանից ջուրը օվկիանոս լցնելու Ճապոնիայի կառավարության որոշումը:

Աղբյուր՝ iz.ru

13:39 Տարածաշրջան
Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ցանկության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%

Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը «չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել»:

Աղբյուր՝ tass.ru

13:17 Աշխարհում
«Մանչեսթեր Սիթին» պարտության մարտնեց Դորտմունդի «Բորուսիային»՝ կոտրելով ՉԼ-ի քառորդ եզրափակչի անեծքը

Վերջապես հաղթահարվեց Պեպ Գվարդիոլայի դարաշրջանի ամենամեծ խոչընդոտը: Նրա ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» 5-րդ փորձից նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր: «Դորտմունդ» 1-2  «Մանչեսթեր Սիթի» (2-4). Մահրեզի իրացրած 11 մետրանոցով և Ֆոդենի հարվածով Գվարդիոլայի սաները առաջ անցան՝ Բելինհեմի բացման գոլից հետո:

Աղբյուր՝ independent.co.uk

13:01 Աշխարհում
ԱՄՆ-ը և Թուրքիան միաժամանակ հարձակման են ենթարկվել Իրաքի հյուսիսում

Ապրիլի 14-ի երեկոյան Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի միջազգային օդանավակայանում, որի կողքին տեղակայված է ԱՄՆ ավիաբազան, տեղի է ունեցել առնվազն մեկ պայթյուն: Տեղի աղբյուրների համաձայն ՝ հարձակումը իրականացվել է պայթուցիկ նյութերով լցված անօդաչու թռչող սարքի միջոցով: Գրեթե միաժամանակ, հրթիռային հարձակում է սկսվել Էրբիլից հյուսիս, որի արդյունքում զոհվել է թուրք զինվորական:

Աղբյուր՝ eadaily.com

12:42 Հայաստան
«Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա»

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի: Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ 12-րդ դասարանցի Լիանա Աղաջանյանը, 10-րդ դասարանցիներ Անգելինա Մարգարյանը և Կարինա Ֆանարջյանը: Թիմը ղեկավարել է դպրոցի ուսուցիչ Կարինե Սամվելյանը:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն 

12:22 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1030 նոր դեպք:

Վարակի առաջին դեպքից մինչև այսօր երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 292 244 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 706 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 279 389: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից 7 նոր մահ: Համաճարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ 3 908 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ:

Աղբյուր՝ apsny.ge

12:06 Արցախ
Փոփոխություն՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում

ԱՀ-ում հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ

11:41 Աշխարհում
Կարիբյան Սենթ Վինսենթ կղզին ծածկվել է Սուֆրիեր հրաբխի մոխրով

Սուֆրիեր հրաբխի հերթական ժայթքում է տեղի ունեցել Սենթ Վինսենթ կղզում: Առաջինը գրանցվել է ուրբաթ՝ ապրիլի 9-ին: Երկրորդից հետո կղզում դադարեցվել է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը: Կղզուց տարհանվել է արդեն մոտ 16,000 մարդ:

Աղբյուր՝ moya-planeta.ru

11:22 Հայաստան
Ապրիլի 17-ին՝ շաբաթօրյակ Երևանում

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝  Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։ Մեկնարկային կետերն են՝ Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից), Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք , Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից): Մասնակիցները կարող են ընտրել իրենց հարմար վայրը և տեղում գտնվող աշխատակիցներից ստանալ անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ։

Աղբյուր՝ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժին

11:14 Տարածաշրջան
Լարսում կա մոտ 370 կուտակված բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

11:04 Հայաստան
Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

10:50 Աշխարհում
«Ճակատագրի հեգնանքի» հիման վրա կնկարահանվի անգլալեզու ֆիլմ

Գլխավոր դերերում հանդես կգան հոլիվուդյան երիտասարդ դերասաններ Էմմա Ռոբերթսը, Թոմաս Մանը, Գարեթ Հեդլունդը և Բրիտ Ռոբերտսոնը: Նկարահանումները սկսվելու են ամռանը Բոսթոնում։

Աղբյուր՝ tass.ru

10:29 Աշխարհում
ՈՒԵՖԱ-ն 10 խաղով որակազրկել է «Սլավիա Պրահայի» պաշտպանին

Օնդրեյ Կուդելան որակազրկվել է՝ անցյալ ամիս «Իբրոքս» մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության հանդիպման ժամանակ Ռեյնջերսի կիսապաշտպան Գլեն Կամարայի նկատմամբ խաղացողի «ռասիստական պահվածքի» վերաբերյալ հետաքննությունից հետո: Դեպքը տեղի է ունեցավ խաղի վերջում, որտեղ նկատվել է, որ Կուդելան ինչ-որ բան է ասում Կամարայի ականջին՝ ձեռքը բերանը փակելով:

Աղբյուր՝ cnn.com

10:10 Աշխարհում
82 տարեկանում մահացել է՝ ֆինանսական բուրգի խարդախությամբ հայտնի Բեռնարդ Մեյդոֆը

Ամերիկացի Բեռնար Մեդոֆը՝ արժեթղթերի էպիկական խաբեության հայտնի ճարտարապետը, մահացել է բանտում, որտեղ նա կրում էր՝ իրեն սահմանված 150 տարի պատիժը: Մեդոֆի մահը՝ Հյուսիսային Կարոլինայի Բաթներ քաղաքի Դաշնային բժշկական կենտրոնում, հաստատել են նրա փաստաբանը և բանտերի դաշնային բյուրոն:

Աղբյուր՝ apnews.com

10:01 Աշխարհում
Մերկելը և Բայդենը քննարկել են իրավիճակը Դոնբասում

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում են, որ Ռուսաստանը պետք է սահմանափակի ռազմական ներկայության ավելացումը իր սահմանների տարածքում, հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Գողացված հռոմեական արձանը հայտնաբերվել է Բրյուսելի անտիկ իրերի խանութում

Հռոմեական արձանը, որը թվագրվում է մ.թ.ա. առաջին դարով, հայտնաբերվել է՝ Իտալիայի հնագիտական տեղանքից գողացվելուց գրեթե մեկ տասնամյակ անց: Երկու իտալացի սպաներ Բելգիայում նկատել են տոգա հագած անգլուխ քանդակը: Կասկածներ ունենալով դրա ծագման մասին՝ նրանք ուսումնասիրել են գողացված արտեֆակտերի շտեմարանը և հայտնաբերել, որ «Տոգատուս» արձանը 2011 թվականից կորած էր: Քանդակի արժեքը գնահատվում է մոտ 100,000 եվրո:

Աղբյուր՝ bbc.com

17:53 Աշխարհում
Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը

Դանիան որոշում կայացրեց հրաժարվել՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութից: Նշվում է, որ նա հանվելու է պատվաստումների ծրագրից: Պետությունը նախնական ձեռք էր բերել AstraZeneca պատվաստանյութի 2.4 միլիոն դեղաչափ:

Աղբյուր՝ gazeta.ru

17:47 Աշխարհում
Ճապոնական կարգավորիչ մարմինը արգելում է վերագործարկել ատոմակայանը

Ավերված «Ֆուկուսիմա» ատոմակայանի շահագործման վերսկսումը կանխվել է՝ իր միակ գործող կայանքի անվտանգության մի շարք խախտումներից հետո, ինչը նշանակալի հարված է հասցնում ատոմային էներգիայի արտադրությունը վերսկսելու Ճապոնիայի փորձերին:

Աղբյուր՝ theguardian.com

17:20 Արցախ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում

Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան: Հաշվի առնելով Կարմիր շուկա բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:

Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ

16:59 Տարածաշրջան
Լոպոտա գետի տարածքում անցկացվել է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների համերաշխության հանրահավաք

Վրաստանում՝ Թելավիի քաղաքապետարանի Լափանղուրի գյուղումտեղի բնակչությունը ցույց է անցկացնում՝ ի նշան Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների համերաշխության: Ցուցարարներն ասում են, որ դա կարևոր է երկրի էներգետիկ անկախության համար, բայց ոչ՝ էկոլոգիան ոչնչացնելու և գյուղերը դատարկելու հաշվին:

Աղբյուր՝ 1tv.ge

16:41 Աշխարհում
Ռուսաստանում կստեղծվի բանտի նոր տեսակ

Ռուսաստանում կհայտնվի նոր տիպի ուղղիչ հիմնարկ, որում կմիավորվեն նախնական կալանքի կենտրոնը և գաղութը: Այս մասին գերատեսչության կոլեգիայում հայտարարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն: Արդարադատության նախարարությունը մտադիր է այս տարի փորձնական նախագիծ սկսել: Նոր հաստատությունները նախատեսված կլինեն երեք հազար բանտարկյալների համար:

Աղբյուր՝ lenta.ru

16:17 Աշխարհում
Ֆեյսբուքը սխալմամբ արգելափակել է ֆրանսիական Բիտշ քաղաքի էջը

Սոցցանցի ալգորիթմը շփոթել է՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Մոզել դեպարտամենտի քաղաքի անվանումը անգլերեն վիրավորանքի հետ: Քաղաքապետը հայտնել է, որ էջը արգելափակվել է մարտի 19-ին՝ «կանոնների խախտման համար»: Երեքշաբթի օրը Ֆեյսբուքի ֆրանսիական տարածքի ղեկավարը կապվել էԲիտշի քաղաքապետի հետ, ներողություն խնդրել կատարվածի համար և տեղեկացրել, որ էջը վերականգնվել է:

Աղբյուր՝ bbc.com

15:46 Աշխարհում
Կլիչկոն կոչ է արել ուկրաինացիներին ցույց տալ Ռուսաստանին «միասնության ուժը»

Կիևի քաղաքապետ և Ուկրաինայի քաղաքների ասոցիացիայի նախագահ Վիտալի Կլիչկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  կոչ՝ ուղղված երկրի քաղաքացիներին և իշխանություններին՝ միավորվել և վանել վախը «ռուսական սպառնալիքի» ֆոնին:

Աղբյուր՝ lenta.ru

15:23 Աշխարհում
Նոր Զելանդիան կստեղծի կլիմայի փոփոխությանն առնչվող աշխարհում առաջին օրենքները

Խաղաղօվկիանոսյան կղզին պատրաստվում է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունում է օրենսդրություն՝ ստիպելու ֆինանսական ընկերություններին զեկուցել կլիմայի փոփոխության հետևանքների մասին: Պետությունը ցանկանում է ածխածնային չեզոք երկիր դառնալ մինչ 2050 թվականը: Բանկերը, ապահովագրողները և ֆոնդի կառավարիչները կարող են օգնել՝ իմանալով իրենց ներդրումների բնապահպանական ազդեցությունը, ասել է Կլիմայի փոփոխության նախարարը:

Աղբյուր՝ bbc.com

14:54 Աշխարհում
Մարդկությունը կարող է բախվել չիպսերի և կարտոֆիլ ֆրիի պակասի

Չիպսեր պատրաստելու համար օգտագործվող Russet Burbank կոչվող կարտոֆիլի տեսակը վտանգի տակ է հայտնվել գլոբալ տաքացման պատճառով:

Աղբյուր՝ ria.ru

14:00 Աշխարհում
Արքայազն Ֆիլիպի մահից չորս օր անց թագուհին վերադառնում է թագավորական պարտականություններին

Մեծ Բրիտանիայի միապետը մասնակցել է թագավորական պալատին կից լորդ-կամերգերի պաշտոնից Ուիլյամ Փիլի հեռանալու կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը:

Աղբյուր՝ independent.co.uk

13:51 Աշխարհում
Իլոն Մասկն իրեն հռչակել է «Մարսի իմպերատոր»

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի Twitter-ի հաշվի կենսագրության մեջ նոր գրառում է հայտնվել. միլիարդատերն իրեն անվանել է «Մարսի իմպերատոր»:

Աղբյուր՝ gazeta.ru

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}