Ուկրաինան, ԱՄՆ-ն, Բրիտանիան և Էստոնիան չեն մասնակցել Ղրիմի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Չորս երկրների՝ Ուկրաինա, ԱՄՆ, Բրիտանիա և Էստոնիա, ներկայացուցիչներ հրաժարվել են մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը նախաձեռնել էր Ռուսաստանը՝ քննարկելու համար Ղրիմի հարցը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ՌԴ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության հայտարարությանը։
Նշվում է, որ պատվիրակությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պրակտիկան, ըստ որի՝ բոլոր անդամները մասնակցում են հանդիպումներին՝ անկախ այն բանից՝ հաստատում են արդյոք հանդիպումների քննարկման թեման, թե ոչ։
«Մենք ցավում ենք, որ մեր ուկրաինացի գործընկերները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի ներկայացուցիչները չհարգեցին մեր հանդիպումը և ներկա չգտնվեցին։
Նշվում է, որ այս դեպքից հետո Ռուսաստանի Դաշնությունը ձեռնպահ է մնլու մասնակցելու Էստոնիայի մշտական առաքելության կողմից կազմակերպված միջոցառումին:
2014-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: