Ռուսաստանում առաջարկել են Սահմանադրությամբ արգելել ալկոհոլի վաճառքը
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ-նորկոլոգ Եվգենի Բրյուն առաջարկել է վերանայել ՌԴ Սահմանդրությունն ու մինչև 21 տարեկաններին ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև նիկոտին պարունակող արտադրանքի վաճառքի արգելքն ամրագրել մայր օրենքում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«16.5 տոկոսից ավելի թունդ ալկոհոլի վաճառքի արգելիք մասին նախարարության առաջարկը մեծ դիմադրության է արժանացել 21 տարեկանից ցած երիտասարդների մոտ։ Նշվում է նաև Սահմանադրության հետ հակասությունների մասին։ Այս վեճերն ու խոսակցություններին վերջ տալու համար առաջարկում եմ մինչև 21 տարեկաններին ծխախոտ և ալկոհոլ վաճառելու մասին արգելը ներառել Սահմանդրության մեջ»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ պետդումայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ծխախոտի վաճառքի ու սպառման հետ տարիքի փոփոխման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հակասում են Սահմանդրությանը, որտեղ որպես թույլատրելի տարիք նշված է 18 տարեկանը։
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն էլ նշել էր, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը բնակչության նառողջության պահպանումն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում