Տնտեսություն 12:21 23/05/2020 Հայաստան

Արմեն Մինասյան. Բաբկենն այս տվյալից հավանաբար շոկի կենթարկվի

Քաղաքագետ Արմեն Մինասյանն արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հրապարակած վիճակագրությանը։

Արմեն Մինասյանը գրել է.

Պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ փորձել է հակադարձել նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ մտածող մարդկանց էլ խորհուրդ տալով ինքնուրույն դատողություններ անել իր հրապարակած, իբր, իրական փաստերի շուրջ: Հույսը երևի այն էր, որ մտածող մարդիկ կալարեին փաստերը ստուգել և իր ներկայացրածը հալած յուղի տեղ կընդունեին:

Փաստերը ստուգելու արդյունքում պարզվեց, որ պատգամավորը վիճակագրությունից օգտվել կամ չի կարողանում, կամ էլ՝ գիտակցված մոլորեցնում է։
Եվ այսպես, Բաբկենը, հղում անելով ՄԱԿ-ի ինչ-որ տվյալների, պնդել է, որ «2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։

Ըստ ամենայնի՝ պատգամավորը տեղյակ չէ, որ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակում է «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» և «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» անվամբ զեկույցներ։ Եվ ահա այս զեկույցների ուսումնասիրությունից պարզվում է, որ՝

Երկնիշ դասակարգմամբ 32 կոդի տակ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել է.
2016-ին՝ 36.4 մլրդ դրամ
2017-ին՝ 51.2 մլրդ դրամ
2018-ին՝ 53.1 մլրդ դրամ
2019-ին՝ 49.5 մլրդ դրամ։

Արդեն իսկ երևում է, որթողարկված արտադրանքի ծավալներն աճել են։ Բայց հնարավոր է, որ 32 կոդի տակ եղած բազմաթիվ արտադրատեսակների մեջ եղած ապրանքներից մյուսներն աճել են, իսկ ադամանդի ծավալը նվազել է։ Սա ստուգելու համար բացում ենք հնգանիշ դասակարգման տվյալները և պարզում, որ՝

Հայաստանում «32.12.1 Ադամանդի մշակում» կոդով թողարկված արտադրանքի ծավալը կազմել է.
2016-ին՝ 30.9 մլրդ դրամ
2017-ին՝ 41.5 մլրդ դրամ
2018-ին՝41.3 մլրդ դրամ
2019-ին՝ 43.2 մլրդ դրամ

Տվյալները ստուգելու համար դիմում ենք մեկ այլ մեթոդի՝ համեմատում ենք թողարկված արտադրանքի բնեղեն արտահայտությամբ ծավալները:

Պարզվում է, որ Հայաստանում արտադրվել է՝
2016-ին՝ 125431 կարատ
2017-ին՝ 204102 կարատ
2018-ին՝ 229 396 կարատ
2019-ին՝ 239 220 կարատ

Որպեսզի պարզենք՝ Բաբկենն ի վերջո ճիշտ է ասում, թե ոչ, ստուգում ենք իրացված արտադրանքի ծավալները։

Արդյունքներն այսպիսին են.
2016-ին՝ 30.9 մլրդ դրամ, որից 24.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 6.5 մլրդը՝ այլ երկրներում,
2017-ին՝ 41.9 մլրդ դրամ, որից 37.2 մլրդը՝ ԱՊՀ-ում, 4.7 մլրդը՝ այլ երկրներում,
2018-ին՝ 43.0 մլրդ դրամ, որից 35.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 5.6 մլրդը՝ այլ երկրներում
2019-ին՝ 42.9 մլրդ դրամ, որից 37.8 մլրդը՝ ԱՊՀ-ում, 2.0 մլրդը՝ այլ երկրներում։

Եթե նշված պաշտոնական տվյալների հետ մաթեմատիկական մեկ գործողություն անեք՝ նշված ցուցանիշները բաժանենք դոլարի տարեկան միջին փոխարժեքի վրա, կպարզեք, որ Բաբկենի ներկայացրած տվյալները իրականությունից շատ հեռու են։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում երկնիշ դասակարգմամբ արտադրատեսակների թողարկված ծավալը 23.3 մլրդ դրամ է։ Եռամսյակի կտրվածքով մեր ԱՎԾ-ն հնգանիշ դասակարգմամբ տվյալներ չի հրապարակում, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարելի է վստահ ասել, որ թողարկված արտադրանքի 85-90 տոկոսն ադամանդն է։ Այսինքն՝ 20 մլրդ դրամ։ Իրացման ու արտահանման ծավալները ևս համեմատելի են։

Եվ վերջում ամենատպավորիչ տվյալը, որից Բաբկենը հավանաբար շոկի կենթարկվի. 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում մշակվել է 118 476 կարատ ադամանդ։ (Անցած տարի նույն ժամանակահատվածում մշակվել էր 67 900 կարատ։)

Այսինքն՝ 2020 թվականի երեք ամիսներին մշակվել է մոտավորապես այնքան, որքան 2016-ի ողջ ընթացքում։ Բայց սա էլ էական չէ։ Էականն այն է, որ ըստ ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում ադամանդագործության մեջ զբաղված է 522 մարդ (նախորդ գրառումներից մեկում ցույց եմ տվել, որ 1000plus կայքի տվյալներով դրանց թիվն իրականում 400 է)։

Բայց նույնիսկ եթե համարենք, որ 522-ը ճիշտ ցուցանիշ է, ու այդ բոլորն էլ զբաղված են ադամանդ մշակելով, ապա ստացվում է, որ նույնիսկ եթե տոն օրերին էլ աշխատեին, նրանցից յուրաքանչյուրը պետք է մշակեր 2.5 կարատ ադամանդ (118 476 կարատը բաժանում ենք հունվար-մարտ շրջանի 91 օրվա վրա, ապա բաժանում ենք 522 աշխատողների վրա)։ Եթե գտնեք թեկուզ մեկ ադամանդագործ, ով ի վիճակի է 90 օր շարունակ օրական 2.5 կարատ քար մշակել, տեղյակ պահեք հիանանք (հիշեցնեմ, որ միջին ցուցանիշը քարի որակից ու չափից կախված հասնում է օրական 1.4 կարատի)։

Բաբկեն ջան, ինչպես տեսնում ես՝ որպես մտածող մարդ ծանոթացա ու հետևություններ արեցի։ Հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի»։







Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոս ամսին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը։ Ըստ այդմ՝...
Աղբյուր` Panorama.am
20:25
Մուշավան թաղամասում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 4-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Շիրակի մարզում ավտոմեքենաներից կատարված հափշտակության 12 դեպք է արձանագրվել
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված...
Աղբյուր` Panorama.am
20:14
ԱՀԿ-ն՝ Pfizer և Moderna պատվաստանյութերի գների բարձրացման մասին
COVID-19- ի դեմ պատվաստանյութերի արժեքը պետք է մատչելի լինի բոլոր երկրների համար, որպեսզի կարճ ժամանակում հնարավորինս շատ մարդ պատվաստվիч ասել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մենք, իսկապես, շատ բան ենք ուզում փոխել․ «Փյունիկ» ՖԱ սեփականատեր
Սեմինար-հանդիպում է տեղի ունեցել «Փյունիկ» ակադեմիայի մարզչական շտաբի հետ։ Հանդիպման մասին տեղեկացնում է  ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է․ «ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նոա-Ալաշկերտ հանդիպումը հետաձգվել է
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի խաղացանկում կատարվել է...
Աղբյուր` Panorama.am
19:43
10-ը երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել
«Էրեբունի» ԲԿ-ում  վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:Այս մասին հայտնում են ԲԿ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:31
Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան
«Քիչ առաջ իմացա, որ ԱԺ-ում փոխադարձ կծոցներ են եղել 2016թ․ ապրիլյան պատերազմին ՔՊ աղանդի մասնակցության մասին։ Չեմ անդրադառնա երկու...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ջրհեղեղի պատճառով Իրանում զոհվել է ութ մարդ
Իրանի երեք նահանգներում սաստիկ ջրհեղեղի հետևանքով ութ մարդ մահացել է, ևս երկուսը անհետ կորել են: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի Կարմիր...
Աղբյուր` Panorama.am
19:05
Սա մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին է․ Հայկ Մամիջանյան
Մամուլում եղել են հրապարակումներ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ֆիկտիվ ՍՊԸ-ների միջոցով եղել են հանցավոր կանխիկացումների մասին։ Այս մասին ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
18:45
Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկներն այս գիշեր կվերադառնան
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հայտնում է․ «Առաջիկա  գիշերը ՝ օգոստոսի 5 -ի կեսգիշերն անց,  Երևանի ժամանակով՝ 03.55 –ին, OS...
Աղբյուր` Panorama.am
18:40
Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Իսկ դավաճանություն եղել է․ Մետաքսե Հակոբյան
Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Սովորաբար չեմ լսում ո՜չ Հարությունյան Արայիկի ո՜չ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Աննա Գրիգորյան. Եթե նույնիսկ ձեր մանդատը պողպատյա է, միևնույն է, չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը...
«Շուռնուխում այսօր կանգնած են ադրբեջանցիները, ոչ թե որովհետև նոյեմբերի 9-ին հայտարարություն է ստորագրվել, կամ ոչ թե 2010-ին նման օրենք է...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, որ մեր պատվիրակության անդամներից ևս մեկը ձախողել է Տոկիոյի օլիմպիական խաղերում:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Իսպանացի նկարիչը հաղթել է մսի լուսանկարով ծաղրանկարների մրցույթում
Իսպանացի նկարիչ Ասյեր Սանսը հաղթել է «World Humor Awards» ծաղրանկարների համաշխարհային մրցույթում, որտեղ ցուցադրել է հում մսի մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արմավիրում տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել շիրակցուն
ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՎՏԲ-Հայաստան. Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր Բանկի 20 վճարային մատանիներից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ակցիա Բանկի վարկային քարտերի քարտապանների համար: Ակցիային կարող են մասնակցել Բանկի այն հաճախորդները, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Երեք տարվա քաղաքականության արդյունքում Թուրքիային բերեցիք նստեցրեցիք Շուշիում, Ակնայում
«Պարո՛ն Արշակյան, ճիշտ ասացիք՝ միակ երկիրը չենք, որ պատերազմ ունենք, բաց միակ երկիրն ենք, որ պատերազմի արդյունքում, պարտություն կրելուց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Մերի Հակոբյանը՝ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ
Ուկրաինայի կառավարությունը ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Մերի Հակոբյանին, ով նախկինում ղեկավարում էր ՆԳՆ միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:32
Իսրայելը հաշվում է Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու ժամկետները
Միջուկային զենքի արտադրության համար նյութեր ձեռք բերելու համար Իրանին կպահանջվի մոտ երկուսուկես ամիս:Այս մասին գրում է Տասս-ը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
17:21
Ղազինյանն իշխանությանը համեմատեց քանդող բրիգադի հետ
«Շինարարության մեջ քանդող բրիգադները բավականին հեշտ են լուծում իրենց խնդիրը, կառուցողների խնդիրն է բարդ»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:00
Նռնակ պայթեցնելու սպառնալիք՝ Ուկրաինայի կառավարության շենքում
Անվտանգության ուժերը Կիևում բերման են ենթարկել մի տղամարդու, ով չորեքշաբթի օրը սպառնացել է նռնակ պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքում:Այս...
Աղբյուր` Panorama.am
16:48
Ձորաշեն համայնքին 14մլն դրամի վնաս է պատճառվել
Գործն ուղարկվել է դատարան
Աղբյուր` Panorama.am
16:30
Թբիլիսիում գողացել են Գանդիի արձանի ակնոցները
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության նիստում խոսել է քաղաքում տեղի ունեցած վանդալիզմի փաստերի մասին: Ինչպես նշել է Կախա...
Աղբյուր` Panorama.am
16:20
Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին. Հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան է, այլ շինարարական տենդերները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյայի հայտարարություններին՝ դրանք որակելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}