Քաղաքական 16:03 23/05/2020 Հայաստան

Երկիրը փորձանքներից ազատել է պետք

Ժողովրդական «լացը լաց է բերում» ասույթը  մեր իրականության մեջ իր հաստատումն է գտել   «փորձանքը փորձանք է բերում» ձևով։ Թավշյա հեղափոխությունն իր կործանարար գործունեությամբ քիչ փորձանք էր, հիմա էլ ավելացավ կորոնավիրուսը։

Մայիսի 23-ին հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, մեկ օրում ավելացել  է  374 նոր դեպք: Ո՞ւր էս տեմպերով․․․

Սահմանափակումները հանած, բայց ձևականորեն  պահվող արտակարգ դրության պայմաններում,  մոտ երկու շաբաթ  օրական եռանիշ թվերով ավելանում են վարակակիրները, իսկ վարչապետն ու Առողջապահության նախարարը մրցում են ցինիզմի մաստեր-կլաս ցուցաբերելու հմտության մեջ։ 

Նորմալ երկրում երկուսն էլ հրաժարական պետք է տային՝ համավարակին սկզբնական շրջանում անլուրջ վերաբերմունքի հետևանքով այսօրվա անկառավարելի վիճակին հասցնելու համար։

Նորմալ երկրի  կառավարությունը  նման իրավիճակում նաև   ժամանակ չէր վատնի արձան տեղադրելու հարց քննարկելու վրա; չէր շարունակի վհուկների որսը ընդդիմախոսների նկատմամբ; չէր շարունակի լլկել արդարադատության դեռևս մնացած  ծվենները՝  կալանքի  տակ պահելով կորոնավիրուսի խոցելի խմբում գտնվող կալանավորներին․․․ անվերջ կարելի է շարունակել կառավարության ու Երևանի քաղաքապետարանի անիմաստ հարցերով ժամավաճառության օրինակները։

Մինչդեռ օր ու գիշեր  բոլոր  ուժերը կենտրոնացնելով՝ պետք է ուղիներ գտնեին համավարակը հաղթահարելու համար։  Չեն անում, որովհետև կառավարման  փորձ, գիտելիքներ ու հմտություններ չունենալու կողքին նաև   ինքնուրույն մտածելու ընդունակություն չունեն։  Արևմտյան «դասագրքերով» սերտած հեղափոխությունը  հրաշալի իրականացնելուց հետո ՝ երկու տարի ականտեսն ենք «թավշյաների»  շարունակական ձախողումներին բոլոր ոլորտներում։ Համավարակի դեմ լիակատար անճարակությունը՝ նրանց հնարավորությունների ցուցանիշն է։

Հասկացանք, որ չեն խոստովանի  իրենց  անզորությունն ու տգիտությունը, բայց գոնե հնարավո՞ր է  չէ հանրապետությունում բնակվող պրոֆեսիոնալ կադրերից  կազմված հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել․ լիովին  ապաքաղաքական մարմին, որը կզբաղվի  միայն համավարակը հաղթահարելու հարցերով։ Բայց սա էլ չեն անում,  որովհետև  չունեն նաև հայրենիքի ու  պետականության զգացողություն։  

Ընդունակ են  միայն գավառական ինտրիգներով  իրավական գործընթացների վրա ճնշում գործադրելու հարցում։  Ինչքան ծանծաղամիտ պետք է լինեն՝ մտածելու համար, թե մեկնումեկը կհավատա, որ համակարգիչը պատահականորեն ընտրեց դատավոր Արմեն Դանիելյանին՝  քննելու համար  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ դատարան ուղարկած բողոքը։
Երկու տարվա ընթացքում օրենք-օրինականության հետ կապ չունեցող այս դատական գործը ցույց տվեց, որ մարդկային ստորությունն  ու տականքությունը  սահման չունի։  Այրելով  մարդ կոչվելու բոլոր սյուները և հակաօրինական ծառայություններ մատուցելով ճամպրուկների վրա նստած իշխանությանը՝  հետագայի ի՞նչ հույսեր ունեն այս գործում թաթախված դատավոր-դատախազները։ Մի՞թե ակնկալում են, որ  կներվեն  կամ կմոռացվեն իրենց օրինախախտումները։ Ո՛չ․ ողջ հասարկությունն է արդեն ճանաչում նրանց, և  ով  էլ լինի հաջորդ իշխանությունը, ստիպված է լինելու կատարել հանրային պահանջը՝ հապարակավ զրկել նրանց դատաիրավական համակարգում երբևէ աշխատելու իրավունքից։

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա արդեն օրակարգում է նրանց անցնցում հեռացնելու ձևը ․․․   Երկիրը   փորձանքներից  ազատել է պետք։

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:31
Չկարողանալով հայկական կողմից կորզել միակողմանի զիջումներ՝ Ադրբեջանը սկսեց ինտենսիվացնել ռազմատենչ հռետորաբանությունը
«Մինչն այսօր առավոտ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, Արցախի ԱԳՆ-ն, արդեն իսկ ուշադիր հետևելով իրավիճակին և...
Աղբյուր` Panorama.am
16:31
Արսեն Թորոսյան.Հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձով դիմել է բուժաշխատողներին՝ նկատելով, որ հիմա արդեն պայքարելու են երկու ճակատով: «Մենք...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայտնում ենք ձեզ, որ վաղ առավոտվանից...
Աղբյուր` Panorama.am
16:23
Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց հայ ժողովրդին։ «Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Գերմանիայի ԱԳՆ-ն դեէսկալացիայի ու բանակցությունների կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, ԼՂ շուրջ ճգնաժամը պետք  է լուծվի խաղաղ դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ժոզեպ Բորել․ Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում...
Աղբյուր` Panorama.am
16:03
ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են
Այս պահին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ հավաքվել են Հայաստանի խորհրդարանական և  արտախորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ  է արել խաղաղություն հաստատել Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնին մերժել ուժի գործադրմամբ որևէ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան
Վանեցյանն այս մասին հայտարարել է Armlur-ի հետ զրույցում։
Աղբյուր` Panorama.am
15:34
Կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից,...
Աղբյուր` Panorama.am
15:33
Կառավարությունը Հայաստանում ռազմական դրություն հայտարարեց
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Իրավունքի ուժով այսօր՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:31
Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
«Բացի սահմանային հատվածից, հակառակորդը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավարյրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության
Հայաստանի առողջապահության նախարարոթյունը կոչով դիմում է բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու...
Աղբյուր` Panorama.am
15:25
ԿԳՄՍՆ․ Արգելել երեխաների մուտքը TikTok
Հայաստանի կրթության, գիտության նախարարությունը կոչ է անում վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
15:24
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումները և սահմանափակումները
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Ռազմական դրությունը հայտարարում է  կառավարությունը`...
Աղբյուր` Panorama.am
15:19
Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի...
Աղբյուր` Panorama.am
15:02
Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
«Արցախում պահեստազորայինների հավաքը բավականին օպերատիվ և կազմակերպված է իրականացվում»,-գրում է «Հենակետ» վերլուծական...
Աղբյուր` Panorama.am
14:58
Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում ներկայումս հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
14:55
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի վրա դաժան հանցագործություն է. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
14:45
Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
Ուշադրություն. Նյութը պարունակում է արյունոտ լուսանկարներ, սրտից թույլ մարդիկ, երեխաները չնայեն
Աղբյուր` Panorama.am
14:42
Ստեփանակերտում ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել
Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ֆրանսիայի ԱԳՆ․ Դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում...
Աղբյուր` Panorama.am
14:29
ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին
ՀՀԿ Գործադիր մարմինը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Աղբյուր` Panorama.am
14:25
Արցախում մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները Ժնևի կոնվենցիաների բացարձակ ոտնահարումներ են. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.  «Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
14:21
ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշերը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
Լեռնային Ղարաբաղի կողմերը պետք է շտապ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Ոչ մի ջանք չպետք է խնայվի՝ սրումը կասեցնելու համար:
Աղբյուր` Panorama.am
14:15
Ուկրաինան կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին վերադառնալ խաղաղ երկխոսության
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ երկխոսության ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին։ Թվիթերի իր էջում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}