Իրավունք 09:15 23/05/2020 Հայաստան

Տավուշում ապօրինի փայտանյութով արտադրամասեր են հայտնաբերվել

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։

Ոստիկանության փոխանցմամբ, արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ մետրից ավելի փայտանյութ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։

Միջոցառման շրջանակներում Իջևանի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում հայտնաբերել են խոշոր բեռնատար, որը բարձված էր 12 խորանարդ մետր տախտակով։ Տավուշի Կողբ գյուղում բնակվող 38-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք։ Իջևանի ոստիկանները ստուգայց են կատարել նաև Գանձաքար գյուղում բնակվող 36-ամյա մի տղամարդու փայտամշակման արտադրամաս։

Ըստ աղբյուրի, արտադրամասի հարևանությամբ հայտնաբերել են 25 խորանարդ մետր վառելափայտ, որի ձեռք բերման օրինականությունը ստուգվում է։ Միջոցառման ընթացքում Իջևանի ոստիկանները հայտնաբերել են նաև առանց համարանիշերի բեռնատար, որը բարձված էր 15 գերանով։

Տավուշի ոստիկաններն էլ ստուգայց են կատարել իրենց բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետր տախտակ։ Փայտանյութ հայտնաբերվեց նաև փայտածուխի արտադրամասում։ Հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները շարունակական են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Արամ Վարդևանյան. Աննա Դանիբեկյանը պատասխանատուների թվում է լինելու
«Մենք ունենք արտառոց իրավիճակ, երբ ամեն օր ունենում եք կորոնովիրուսի եռանիշ թվերով աճ։ Իսկ այս դատական նիստին ներկա է լինում առնվազն 30...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ճապոնացի մանկաբույժները նախազգուշացրել են նորածինների համար բժշկական դիմակների վտանգների մասին
Ճպոնիայի մանկաբույժների ասոցիացիան ծնողներին նախազգուշացրել է, որ չնայած կորոնավիրուսի տարածմանը, երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակներ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գորոծով դատական նիստը հետաձգվեց մի քանի պատճառով
«Իզմիրլյան» բժշակական կենտրոնից ստացվել է տեղեկանք, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ավագանու նիստում բարձրաձայնվեց Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների ահազանգը
Երևանու ավագանու նիստում ավագանու ԲՀԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը բարձրաձայնեց օրեր առաջ Երևանի Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
13:08
Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ կլինի երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին մայիսի 27-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
13:03
Պետք է ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք՝ COVID-19-ի հետ կապված. Սիմոնյան
«Ակնհայտ է, որ պատերազմի, Արցախի և սահմանին կանգնած զինվորի հետ կապված բոլորս նույն կարծիքն ունենք, և այս պարագայում նույնպես մեր...
Աղբյուր` Panorama.am
12:56
Բանկերի միություն. 2020թ-ի առաջին եռամսյակում ավանդները նվազել են 39 մլրդ դրամով
Հայաստանյան բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր...
Աղբյուր` Panorama.am
12:50
Դավիթ Խաժակյան. Մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ ինչքան էլ զարմանալի չէ, համաձայն է Խաժակյանի հետ։
Աղբյուր` Panorama.am
12:43
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
12:42
Հինգամյա երեխան մահացել է հեռուստացույցը վրան ընկնելու հետևանքով
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
Միջադեպից հետո վարչապետը արդարացրել է բռնությունը, դուք ծափահարել եք. Էդմոն Մարուքյան
«Երբ բռունցքներով հարձակվում են պատգամավորների վրա, բռնություն են գործադրում՝ ոչ մի պատգամավորի դուրս չեք չէ՞ հրավիրել՝ մեկ օրով, յոթ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ընկերությունը ռեանիմացիայում՝ կորոնավիրուսի օրերին
Ասում են՝ ընկերները դժվար ու նեղ պահերին իրար կողքի լինելու համար են։ Բայց այն, որ նրանք կարող են կորոնավիրուսով վարակվել միաժամանակ ու...
Աղբյուր` Panorama.am
12:26
Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին
«Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը...»
Աղբյուր` Panorama.am
12:21
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացու՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում...
Աղբյուր` Panorama.am
12:16
Աբովյանում սպանության գործով ձերբակալված կա
Մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:11
Գալստյան. Տրանսպորտային միջոցների խախտումները մեծ ծավալի չեն
Երևանում հանրային տրանսպորտային բոլոր միջոցներն ամեն օր խորքային ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից։ Երևանի ավագանու նիստում Երևանի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ֆիզիկական անձանց անտոկոս վարկային արձակուրդ տրամադրելու առաջարկը մերժվեց
«Արտակարգ դրության պայմաններում առնվազն երեք ամսով պետք է վարկառու ֆիզիկական անձանց առանց տոկոսների հաշվարկման վարկային արձակուրդ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ավստրիայի նախագահը ներողություն է խնդրում՝ COVID-19-ի պարետային ռեժիմը խախտելու համար
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը ներողություն է խնդրել՝ երկրի կորոնավիրուսային պարետային ժամը խախտելուց հետո: Այս մասին գրում է CNN-ը։...
Աղբյուր` Panorama.am
11:53
Անի Խաչատրյան. Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց...
Աղբյուր` Panorama.am
11:47
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հետկորոնավիրուսյան աշխատանքային աշխարհը․ տնից աշխատանքը նոր նորմալն է
Գլխավոր տնօրենների 60%-ը պնդում է, որ իրենց աշխատողների աշխատանքի արդյունավետության վրա տնից աշխատելը որևէ ազդեցություն չի ունեցել
Աղբյուր` Panorama.am
11:36
Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում
Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում։ Այս մասին գրում է Euronews-ը։ Նշվում է, որ սկզբնապես արտակարգ դրությունը նախատեսվում...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կորոնավիրուսից մեկ օրում մահացությունների թվի աճով Բրազիլիան դարձել է առաջինը
Բրազիլիան դարձել է կորոնավիրուսով առաջացած թոքաբորբից մահացությունների աճի առաջատար: Այդ մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
11:22
Խմբակցություններին խորհրդարանական լսումներ անցկացնելու անսահմանափակ հնարավորություն չտրամադրվեց
«Առաջարկում ենք, որ խմբակցություններն իրավունք ունենան անսահմանափակ քանակով խորհրդարան լսումներ իրականացնել»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:19
Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին ասել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից։...
Աղբյուր` Panorama.am
11:13
«Այսօր մեզ դրած վիրավորում են, և մենք դատարան չենք դիմում». Գևորգ Պետրոսյան
«Այսօր մեզ դրած վիրավորում են, և մենք դատարան չենք դիմում ոչ այն պատճառով, որ դատարանի տեղը չգիտենք, կամ որ 4 հազար դրամ պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
11:08
26.05.2020. Կորոնավիրուսի 289 նոր և մահվան 4 դեպք
Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:05
Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից
Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից։ Jnews.ge-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Մի՛ սպանիր վաղվա գիրքը»
Հայաստանյան մի քանի հրատարակչություններ հանդես են եկել այս նախաձեռնությամբ
Աղբյուր` Panorama.am
10:51
Վրաստանը նշում է անկախության օրը
Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանը նշում է անկախության օրը: Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակվել է անկախ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}