Իրավունք 10:55 23/05/2020 Հայաստան

Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան

Hraparak.am-ը գրում է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի առնչությամբ «Հրապարակը» անհրաժեշտ է համարել որոշ հարցադրումներով դիմել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Նշվում  է, որ այս օրինագիծը դեմ է ընտանիքի գաղափարին, ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Նախ, ինչպես հայտնի է, էլեկտրոնային քննարկման այս փուլում այդ նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 19 տոկոսը, դե իսկ 81 տոկոսը՝ դեմ է։ Հանրային կարծիքի այսպիսի պատկերն արդեն իսկ խոսուն է։ Ակնհայտ է, որ բոլոր այս բնույթի նախաձեռնությունները, ինչպիսի գեղեցիկ «փաթեթավորմամբ» էլ հրամցվեն, հանրությունը ճշգրտորեն ընկալում է, որպես ավանդական ընտանքի հիմքերի հետ լրջագույն աղերսներ ունեցող քայլեր, և այս համատեքստում անհիմն են մեղադրանքով համեմված այն պնդումները, թե իբր մեր երկրում հանրությունը ինչ֊ինչ սովորույթի ուժով հանդուրժող է ընտանիքում բռնությունների նկատմամբ, իբր միջնադարյան մտածելակերպով են առաջնորդվում. սա առնվազն անհարկի վիրավորանք է։
Այժմ հակիրճ անդրադառնանք այն էական դրույթներին, որոնք առաջարկվում է ներառել օրինագծով՝

ա) ընտանիքի անդամին իր կարգավիճակով հավասարեցնել, այսպես կոչված՝ զուգընկերներին` միևնույն անձի հետ մտերիմ, այդ թվում՝ ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց,
բ) օրինագծի վերտառությունից հանել «ընտանիքում համերաշխության վերականգնման» և «ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը,
գ) գործող օրենքից հանել «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի» բառերը և այլն։ Ի դեպ, բոլոր այս նորմերը տարիներ առաջ ներառված էին հիշյալ օրենքի սկզբնական նախագծում, սակայն հանրային քննարկումների արդյունքում դրանք, այնուամենայնիվ, հանվեցին։

- Օրինագծի հեղինակները մշտապես մի վերապահում են անում, ըստ որի՝ չի փոխվելու ընտանիքի կոնցեպտը, հետևաբար, ի՞նչ մտավախություն կա, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է խարխլել ընտանիքի հիմքերը։

-Իսկ ո՞րն է ընտանիքի կոնցեպտը։ Ես ծանոթ եմ այդ օրինագծի առնչությամբ մոտ 2 տասնյակի հասնող առաջարկություններին և դրանց արձագանքին։ Ցավոք, առանց այդ էլ խիստ նեղ շրջանակով քննարկման ընթացքը վկայում է այն մասին, որ ընտանիքի կոնցեպտը սահմանափակվում է բացառապես ընտանիք կազմելու իրավունք ունեցող անձանց կազմը հստակեցնելով, և այդ համատեքստում հավաստիացվում է, որ կպահպանվի Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթը, ըստ որի՝ միայն կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն։

Սակայն, երբ մտերիմ, այդ թվում՝ «ինտիմ հարաբերությունների» մեջ գտնվող «զուգընկեր» եզրույթ են ներմուծում և նրանց իրավական կարգավիճակով հավասարեցնում են ընտանիքի անդամների հետ, ապա այդ կոնցեպտը ամբողջովին կորցնում է իր սահմանադրական արժեքը։ Վերջին հաշվով, չպետք է անտեսել, որ նույն Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է ընտանիք կազմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, այլև բացահայտում է ընտանիքի էությունը. «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք (ընդգծումը մերն է), ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են» (Սահմանադրության 16-րդ հոդված): Այ սա է ընտանիքի կոնցեպտը, և հարկ է ընկալել, որ այն հասարակության վերարտադրման հիմքն է, ոչ թե սեռական կողմնորոշումներով պայմանավորված անձանց ցանկացած միություն։

-Ինչ ընդհանրություններ ունի փոփոխությունների այս նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

-Այս օրենքը, ըստ էության, հենց Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է, իսկ այն ինչ առաջարկվում է օրինագծով, ամբողջովին համահունչ են հենց այդ կոնվենցիային։ Որպեսզի իմ և կոնվենցիային դեմ բոլոր իրավագետների տեսակետը թյուրըմբռնման տեղիք չտա, հարկ եմ համարում ընդգծել, որ մենք ոչ թե դեմ ենք, այլ ճիշտ հակառակը՝ ակնկալում ենք, որ ընտանիքում բռնությունը հետևողականորեն դատապարտվի և յուրաքանչյուր դեպք համարժեք արձագանքի արժանանա։ Երբ բերում են օրինակներ, թե այս կամ այն ընտանիքում բռնության դեպքեր են արձանագրվել, բայց որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության, իմ պատասխանը հետևյալն է՝ գործող օրենսդրությունը ցանկացած բռնության համար հստակ պատասխանատվություն է սահմանում, ստեղծված են համապատասխան իրավապահ և մինչդատական վարույթ իրականացնող մարմիններ, և ոչինչ չի խոչընդոտում, որ այդ դեպքերով կոնկրետ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, դրա համար որևէ կոնվենցիա պետք չէ։

Ընդհանրապես, վերջին շրջանում դրական զարգացում եմ նկատում արդարադատության նախարարության գործելաոճում, երբ ոչ միայն արձագանքում են խնդրահարույց կոնվենցիաների և օրենսդրական ակտերի առնչությամբ հրապարակային դիտարկումներին և սուր քննադատությանը, այլև հավաստիացնում են, որ խնդրահարույց շատ նորմերի կիրառմանը նախապատվություն չի տրվելու։ Ընդ որում, ընդգծվում է, որ այդպիսի հնարավորություն ընձեռում են դրանց կից ուղեցույցներն ու բացատրագրերը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Վարչապետի օգնականի պատասախանները բարկացրեցին ակցիայի մասնակիցներին
Հայաստանից Ռուսաստան գնալու հնարավորություն ընձեռնելու պահանջով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի քաղաքացիների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Թրամփը խոսել է աշխարհի ամենամեծ խնդրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ո՞վ է Կարմիր Կատարի խառնարանային լճից ջրառ կատարում
Ոստիկաններ, տեսուչներ են մեկնել
Աղբյուր` Panorama.am
12:50
«Սարտեքս»-ում լարված իրավիճակ է
«Սարտեքս» ձեռնարկությունում, որը գարնանը կորոնավիրուսի ամենամեծ օջախներից մեկն էր դարձել, այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ե՞րբ ՌԴ-ում կթողարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Երկու շաբաթից ՌԴ-ն կթողարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
Օգոստոսի 12-ին ապրիլյան պատերազմում նահատակված հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ-ին։ 2003 թվականին սովորել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
Որոշ սահմանափակումների վերացմամբ՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց
Կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեց Հայաստանում մարտ ամսից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
«Մարտի 12-ի առավոտյան Պյատիգորսկից եկել եմ Հայաստան մեկ շաբաթով, մինչև հիմա վերադառնալու հնարավորություն չունենք»,- Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:45
12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։ Արձանագրվել է մահվան երեք...
Աղբյուր` Panorama.am
11:32
Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան
Մեկնարկել է Կառավարության արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցն է։ Նիստի մեկնարկին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում շարունակվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներն ու անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Արցախում արդեն երկրորդ օրն է՝ կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր,...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վրաստանի Գորի քաղաքում վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քույրն ու եղբայրն արդեն առողջ են
Անցած ամռանը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Լոռու մարզում իրականացվում էր «օնլայն ինտելեկտ» ծրագիրը։ Հիմնադրամից...
Աղբյուր` Panorama.am
10:51
Քամալա Հարիսը Ջո Բայդենի փոխնախագահի թեկնածու
Ջո Բայդենը ներկայացրել է Քալիֆորնիայից սենատոր Քամալա Հարիսի թեկնածությունը, որպես իր փոխնախագահ: «Միանգամից ասեմ, հայամետ...
Աղբյուր` Panorama.am
10:43
«Կասպերսկի». Հայաստանում վնասաբեր ԾԱ-ն ավելի հաճախ հանովի կրիչների միջոցով է ներթափանցում սարքեր
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում տնային օգտատերերի 31%-ը և կորպորատիվ օգտատերերի 36%-ը բախվել են, այսպես կոչված, լոկալ սպառնալիքների,...
Աղբյուր` Panorama.am
10:32
«Մոսկվայի «Գարաժում» հայ ճարտարապետների կառուցած ամառային կինոթատրոնը շատ զիլ է ստացվել»
2019 թվականին «SNKH» ճարտարապետական արվեստանոցը հաղթել է միջազգային մրցույթում և իրավունք վաստակել նախագծել և կառուցել Մոսկվայում...
Աղբյուր` Panorama.am
10:24
ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված արգելքի պատճառով չինական «TikTok» հավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից և...
Աղբյուր` Panorama.am
10:15
ՏԶՆԿ. Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-hունիս ամիսներին ծառայությունների ծավալին: Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
10:08
Թրամփը խոստովանել է, որ «օգտագործել է» Բոլթոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «օգտագործել է» իր ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Սասունյան. Ոչ հայերի Հայաստան ներգաղթը որևէ կապ չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ
Անցյալ շաբաթ, հայերի շրջանում առկա բոլոր այլ բանավեճերին, մի նոր վեճ ավելացրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
09:52
Գործազուրկ ամերիկացիներին` շաբաթական 400 դոլար
Կոնգրեսում երկու կուսակցությունների միջեւ անհամաձայնության պայմաններում երկրի նախագահը ստորագրում է նախագահական հրահանգ, որը խոստանում է որոշ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դվեյն Ջոնսոնը, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 87,5...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Տեքստը ո՞ւր ա». Իրավապաշտպանը՝ կառավարությանը
Կառավարության այսօրվա արտահերթ նիստից մի քանի ժամ առաջ էլ օրակարգում ընդգրկված միակ հարցի տեքստը կցված չէ։ Հիշեցնենք, որ գործադիրը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Նախկին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով` «չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Բուհերի հոգեբարձուների խորհրդի կազմում այլևս չեն լինի պատգամավորներն ու գործարարները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}