Կրիաների միջազգային օրն է
Մայիսի 23-ը նշվում է Կրիաների միջազգային օրը։ Այդ կենդանին խորհրդաշնում է իմաստնություն, հարստություն, երկարակեցություն։
Calend.ru-ն մանրամասնում է, որ տոնը նշվում է կրիաների փրկության ամերիկյան համայնքի նախաձեռնությամբ։
Այս կազմակերպությունը հիմնվել է 1990-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Մալիբու քաղաքում ու դրա շրջակայքում ապրող կրիաների պոպուլյացիաների պահպանաման նպատակով։
Օրը նշելու նպատակն է ուշադրություն հրավիրել մարդկանց հարևանությամբ մեծաթիվ կրիաների սպանության խնդրի վրա։