Իրավունք 10:55 23/05/2020 Հայաստան

Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան

Hraparak.am-ը գրում է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի առնչությամբ «Հրապարակը» անհրաժեշտ է համարել որոշ հարցադրումներով դիմել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Նշվում  է, որ այս օրինագիծը դեմ է ընտանիքի գաղափարին, ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Նախ, ինչպես հայտնի է, էլեկտրոնային քննարկման այս փուլում այդ նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 19 տոկոսը, դե իսկ 81 տոկոսը՝ դեմ է։ Հանրային կարծիքի այսպիսի պատկերն արդեն իսկ խոսուն է։ Ակնհայտ է, որ բոլոր այս բնույթի նախաձեռնությունները, ինչպիսի գեղեցիկ «փաթեթավորմամբ» էլ հրամցվեն, հանրությունը ճշգրտորեն ընկալում է, որպես ավանդական ընտանքի հիմքերի հետ լրջագույն աղերսներ ունեցող քայլեր, և այս համատեքստում անհիմն են մեղադրանքով համեմված այն պնդումները, թե իբր մեր երկրում հանրությունը ինչ֊ինչ սովորույթի ուժով հանդուրժող է ընտանիքում բռնությունների նկատմամբ, իբր միջնադարյան մտածելակերպով են առաջնորդվում. սա առնվազն անհարկի վիրավորանք է։
Այժմ հակիրճ անդրադառնանք այն էական դրույթներին, որոնք առաջարկվում է ներառել օրինագծով՝

ա) ընտանիքի անդամին իր կարգավիճակով հավասարեցնել, այսպես կոչված՝ զուգընկերներին` միևնույն անձի հետ մտերիմ, այդ թվում՝ ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց,
բ) օրինագծի վերտառությունից հանել «ընտանիքում համերաշխության վերականգնման» և «ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը,
գ) գործող օրենքից հանել «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի» բառերը և այլն։ Ի դեպ, բոլոր այս նորմերը տարիներ առաջ ներառված էին հիշյալ օրենքի սկզբնական նախագծում, սակայն հանրային քննարկումների արդյունքում դրանք, այնուամենայնիվ, հանվեցին։

- Օրինագծի հեղինակները մշտապես մի վերապահում են անում, ըստ որի՝ չի փոխվելու ընտանիքի կոնցեպտը, հետևաբար, ի՞նչ մտավախություն կա, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է խարխլել ընտանիքի հիմքերը։

-Իսկ ո՞րն է ընտանիքի կոնցեպտը։ Ես ծանոթ եմ այդ օրինագծի առնչությամբ մոտ 2 տասնյակի հասնող առաջարկություններին և դրանց արձագանքին։ Ցավոք, առանց այդ էլ խիստ նեղ շրջանակով քննարկման ընթացքը վկայում է այն մասին, որ ընտանիքի կոնցեպտը սահմանափակվում է բացառապես ընտանիք կազմելու իրավունք ունեցող անձանց կազմը հստակեցնելով, և այդ համատեքստում հավաստիացվում է, որ կպահպանվի Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթը, ըստ որի՝ միայն կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն։

Սակայն, երբ մտերիմ, այդ թվում՝ «ինտիմ հարաբերությունների» մեջ գտնվող «զուգընկեր» եզրույթ են ներմուծում և նրանց իրավական կարգավիճակով հավասարեցնում են ընտանիքի անդամների հետ, ապա այդ կոնցեպտը ամբողջովին կորցնում է իր սահմանադրական արժեքը։ Վերջին հաշվով, չպետք է անտեսել, որ նույն Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է ընտանիք կազմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, այլև բացահայտում է ընտանիքի էությունը. «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք (ընդգծումը մերն է), ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են» (Սահմանադրության 16-րդ հոդված): Այ սա է ընտանիքի կոնցեպտը, և հարկ է ընկալել, որ այն հասարակության վերարտադրման հիմքն է, ոչ թե սեռական կողմնորոշումներով պայմանավորված անձանց ցանկացած միություն։

-Ինչ ընդհանրություններ ունի փոփոխությունների այս նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

-Այս օրենքը, ըստ էության, հենց Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է, իսկ այն ինչ առաջարկվում է օրինագծով, ամբողջովին համահունչ են հենց այդ կոնվենցիային։ Որպեսզի իմ և կոնվենցիային դեմ բոլոր իրավագետների տեսակետը թյուրըմբռնման տեղիք չտա, հարկ եմ համարում ընդգծել, որ մենք ոչ թե դեմ ենք, այլ ճիշտ հակառակը՝ ակնկալում ենք, որ ընտանիքում բռնությունը հետևողականորեն դատապարտվի և յուրաքանչյուր դեպք համարժեք արձագանքի արժանանա։ Երբ բերում են օրինակներ, թե այս կամ այն ընտանիքում բռնության դեպքեր են արձանագրվել, բայց որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության, իմ պատասխանը հետևյալն է՝ գործող օրենսդրությունը ցանկացած բռնության համար հստակ պատասխանատվություն է սահմանում, ստեղծված են համապատասխան իրավապահ և մինչդատական վարույթ իրականացնող մարմիններ, և ոչինչ չի խոչընդոտում, որ այդ դեպքերով կոնկրետ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, դրա համար որևէ կոնվենցիա պետք չէ։

Ընդհանրապես, վերջին շրջանում դրական զարգացում եմ նկատում արդարադատության նախարարության գործելաոճում, երբ ոչ միայն արձագանքում են խնդրահարույց կոնվենցիաների և օրենսդրական ակտերի առնչությամբ հրապարակային դիտարկումներին և սուր քննադատությանը, այլև հավաստիացնում են, որ խնդրահարույց շատ նորմերի կիրառմանը նախապատվություն չի տրվելու։ Ընդ որում, ընդգծվում է, որ այդպիսի հնարավորություն ընձեռում են դրանց կից ուղեցույցներն ու բացատրագրերը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}