Քաղաքական 18:44 24/05/2020 Հայաստան

Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ

«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ»,-նման կոչ- հորդորով է դիմել Քաջարանի համայնքի ավագանին։ 

«Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները, աշխատավոր քաջարանցու հարկերից սնվող ոստիկանության բռնությունն ու խոշտանգումը քաղաքացու նկատմամբ:

Իրազեկում ենք համապատասխան մարմիններին, որ պահանջատեր ենք մեր քաղաքացիների ոտնահարվող իրավունքներին և արժանապատվությանը:

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբանական գրասենյակներին իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ ընդգծելով. «Մենք դեմ ենք բռնության ցանկացած դրսևորման։ Կոչ եմ անում չտրվել սադրանքների, ստեղծված իրավիճակում լինել ողջախոհ՝ միաժամանակ պահպանելով համավարակով պայմանավորված անվտանգության նորմերը»։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված է.

«Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում:

Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին:

Մենք մանրամասն ուսումնասիրել ենք նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները:

Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր: Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: Այս հարցով մենք կապի մեջ կլինենք քննչական մարմնի հետ:

Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև:

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս:

Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Իսկ նախկին առողջապահության նախարար, այսօր պատգամավորն ասում է․ «Մենք պետք է այնպես...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մի շարք օրենքներ ճանաչել են հակասահմանադրական
Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
20:28
Երևանում և մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի շրջանի Տուրցխի լճում ձկները զանգվածային սատկել են
Վրաստանի Տուրցխ գյուղի արհեստական ​​լիճ-ջրամբարը, որը անասուններին ապահովում է ջրով և մասնակի նաև ոռոգումը, ցամաքում է՝ պատճառը մեկը չէ: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին
Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
19:57
2018 թվականի Հայաստանը չկա, մենք այլ իրականությունում ենք ապրում․ Էլինար Վարդանյան
ԱԺ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ վերջին երկու օրերի ընթացքում Խորհրդարանում հնչած...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ոսկեպարում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
19:35
Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ «Panorama.am»-ի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելու...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բացառել թշնամու առաջխաղացման կամ դիրքային բարելավման ամեն փորձ. ՊՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նիստի...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ֆլեշի» գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, տեղի ունեցավ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:13
5.08.02 - Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Հանրապետության՝ Ադրբե(անի կողմից ժամանակավորապես օկուպացրած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:05
Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:47
YerevanToday. Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ՝ ՔՊ-ական դեպուտատը ստում է
YerevanToday-ը գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ ստեր են տարածել։ Վերջին օրերին՝ ԱԺ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ-ն ուժեացնում էծառայությունը` սահմանակից պետություններից հրդեհների ներթափանցումը կանխելու համար
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության:Այս մասին նշված է ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Մենք պետք է զբաղվեինք անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, բայց չգիտեմ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան
«Մենք այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին
Ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ Զաուր Ուգուևը նվաճել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալ՝ մինչև 57 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն:...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանի 30-ամյա բնակիչ է հետախուզվում
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այրվող մեքենա Գանձակ գյուղում
Օգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա:...
Աղբյուր` Panorama.am
17:57
05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: «Ունենք 179 առողջացած, 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:54
Սևանա լճից դուրս են բերել 14-ամյա ջրահեղձվող երեխային
Օգոստոսի 5-ին, ժամը 14։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
17:51
Դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Այս ամբիոնից Աժ փոխնախագահ Ռուբինյանը, այլ պատգամավորներ ասում են՝ մենք չենք ուզում ընտրել ձեզ, բայց ստիպված ենք.... Այսինքը դուք...
Աղբյուր` Panorama.am
17:49
05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Ցավըդ տանիմ Արցախ...». Անդրե
Օգոստոսի 8-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում,արցախցի երգիչ Անդրեն ելույթ կունենա «Ցավըդ տանիմ Արցախ...» խորագրով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու «Հայաստան»-ը Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 30 մլրդ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:24
Օլիմպիական «Զվարթնոցը»
Լուսադեմին մարդաշատ է եղել  «Զվարթնոց»  օդանավակայանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Հայրենիք է ժամանել օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
«Ես Լիլիանն եմ»
Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի Աժ-ի մուտք արգելքի որոշումը լրատվամիջոցների,լրագրողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է իր դիրքորոշումներն Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}