Քաղաքական 19:52 24/05/2020 Հայաստան

Փաշինյան․ Իրավիճակը բարդանում է

«Վերջին օրերին կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի որոշակի բռնկում ունենք։ Բնականաբար, շատերիդ է հետաքրքրում՝ ինչու, ինչն է պատճառը, ինչու է այդպիսի բան տեղի ունեցել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ամենօրյա ռեժիմով պարետատան նիստեր են անում, քիչ առաջ ավարտվել է այսօրվա նիստը, վերջնական եզրակացություններ են ունեցել այդ նիստում, թե ինչու են սկսել թվերը նորից աճել։ Վարչապետն ասաց, որ  դեպքերի աճերի հիմնական պառճառն արդյունաբերական ձեռնարկություններն են. «Մեր դեպքերի 75 և ավելի տոկոսը, նույնիսկ 80 տոկոսն արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման  ոլորտներում»։

Նա միաժամանակ նշեց, որ եթե պարերտատան սահմանած  անվտանգության կանոնները  պահպանվեն, այդպիսի բռնկման դեպքեր, իհարկե, տեղի չեն ունենա։ Ն. Փաշինյանն ասաց, որ վարակվածության ամենամեծ դեպքերն արձանագրվել են բանկային համակարգում.  «Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շահառու քաղաքացիներն իրենց օգնությունը ստանալու համար  պետք է գնային բանկեր, որոնք ոչ բոլոր դեպքերում պատճաշ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները։ Ստացվում է մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել»։

«Երկու ընտրություն է՝ զուտ տնտեսական և զուտ առողջապահական ընտրություն։ Մենք փորձել ենք գնալ հավասարակշված մոտեցմամբ՝  տնտեսական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում, առողջապահական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում։

Կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մեր քաղաքականության արդյունքում, ըստ էության, գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ իրավիճակը բարդանում է։

«Բնականաբար, առաջինը խստագույն հսկողություն սահմանենք անվտանգության կանոնների պահանման վրա, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա՝ և պատժողական քաղաքականություն ենք վարելու, նաև՝ մարդկանց հետ հաղորդակցվել, բացատրել, որ պետք է ուշադիր լինել։ Մեր թիվ մեկ գործիքը էլի մնում է անհատական վարքագծի փոփոխությունը, նաև վարչական որոշակի լծակներ մենք կգործադրենք։

Այն սրճարանները, ռեստորանները,  արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են։ Պետք լինի՝ մի ամսով կփակվի։ Իրավախախտների անունները  պետք է հրապարակվեն, որ մարդիկ իմանան, որ համաճարակաբանական առումով անվտանգ չի այդտեղ գնալը»,- ասաց Ն. Փաշինյանը։

Նա նշեց, որ մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ դիմակի կրման կարգապահությունը, կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել կորոնավիրուսի դեպքերը.

«Արդյունքը ստացվում է՝ դիմակի որակից և դիմակի կրման որակից»։

«Առևտրի բոլոր մասնակիցներն, անկախ իրենց գտվելու վայրից, պետք է լինեն դիմակով։ Այսինքն՝ և գնողը, և վաճառողը պարտադիր պետք է լինեն դիմակով։ Որևէ մեկի՝ դիմակով չլինելը բերում է խստիվ վարչական պատասխանատվության։

Ընդհանրապես ավտոմեքենան դիտարկում ենք փակ տարածք, ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ, անկախ նրանից՝ մեկ ընտանիքի անդամներ են, թե ոչ։
Մասնագետներն ասում են և ցույց են տվել, որ եթե այս կանոնները գումարած ձեռքերի ախտահանման կանոնը և սոցիալական հեռավարությունը պահում ենք՝ զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։ Ն.Փաշինյանն ասաց, որ համաճարակաբանների հետ քննարկելով եկել են եզրակացության, որ տանը պատրաստած դիմակները կարող են լինել արդյունավետ դրանց կրման որակի պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}