Հյուսիսային պողոտայում շենքի երեսպատման սալիկները թափվել են բացօթյա սրճարանի ծածկի վրա
Մայիսի 25-ին, ժամը 10։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի երեսպատման սալիկները պոկվում և թափվում են բացօթյա սրճարանի ծածկի վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շենքի 10-րդ հարկից սալիկները պոկվել և ընկել են առաջին հարկում գործող սրճարանի ծածկի վրա՝ վնասելով այն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։