ԱՄՆ-ն հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը հետաձգելու մասին
ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովը տեղափոխում է հունիսի վերջ։ Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ Բրայենին։ Դիվանագետը հայտարարել է, որ իրերկիրը հույս ունի հանդիպումն անցկացնել սովորական ձևաչափով , քանի որ ԱՄՆ-ն արդեն մոտ է կորոնավիրուսով հիվանդացության պիկն անցնելուն։ Նա ընդգծել է, որ G7-ի բոլոր առաջնորդները շահագրգռված են ոչ թե տեսակոնֆերանսով, այլ անձնական շփմամբ։
Լենտա.ռու կայքը գրում է, որ գագաթաժողովը նախապես ծրագրված էր հունիսի 10-ին։ Մարտի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ չեղյալ կհամարի Քեմփ-Դևիդի իր նստավայրում G7-ի հանդիպումը կորոնավիրուսի պատճառով և երկրների ղեկավարների հետ կշփվի տեսակապով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ