Քաղաքական 12:40 25/05/2020 Հայաստան

«Մի հատ հըլը դուք ձեր չափի մեջ մնացեք, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես».Գևորգ Պետրոսյան

«Ով է այդպիսի բան թույլ տվել դատավորներին, որ կանգնեն պատգամավորների առաջարկությունները որակեն դեկլարատիվ կամ ոչ դեկլարատիվ»,-այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում արձագանքեց Գևորգ Պետրոսյանը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ:

«Գիտեք ինչն է ինձ համար զարմանալի, որ դուք, լինելով դատական համակարգի ներկայացուցիչներ, մի տեսակ միավորվել եք նախագիծը մերժելու գաղափարի շուրջ: Մոռանում եք, որ սահմանադրության երրորդ հոդվածում գրված է, որ  մարդն է բարձրագույն արժեքը և նրա արժանապատվությունն անխախտելի է»,- պատգամավորն իր խոսքն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին:

Վերջինս, ներկայացնելով նախագծի վերաբերյալ դատական համակարգի կարծիքը, առաջ քաշեց այն մոտեցումը, որ մարդու պատվի ու արժանապատվության իրավունքի խախտման դեպքերում պետք չէ հատուկ արագացված դատավարության ռեժիմ սահմանել և որ այլ հարցերով կատարված նման փորձերը իրենց չեն արդարացրել:

Գևորգ Պետրոսյանը կարդաց օրինագծի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախագահի անունից գրված բացասական եզարկացության մի հատվածը.  «Այս ամենն ավելի քան վկայում է այն մասին որ, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերը չեն կարող իրենցից ներկայացնել ապացուցողական բարդություն չներկայացնող դատական գործեր… Գործերի բարդության մասին են վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բազմաթիվ որոշումները, որոնց բազմազանությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է  հասարակական հարաբերությունների զարգացմամբ»:

Պատգամավորը նկատեց, որ հեքիաթ է գրված: Անի Մխիթարյանն էլ շեշտեց, որ պատգամավորը «հեքիաթ» է որակում Վճռաբեկ դատարանի նախագահի եզարակացությունը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մարդու արժանապատվությունն անխախտելի իրավունք է և այն առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի:

«Այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, էլ մի շեղեք, ճշմարտությունը  եկեք ուրիշ բան ասեք այստեղ: Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ այդ խնդիրը կա»,- հավելեց պատգամավորը:

Հանձնաժողովի անդամներից  Նիկոլայ Բաղդասարյանը ընդհատեց Պետրոսյանի ելույթը:
«Ձեզ ով ձայն տվեց»,-արձագանքեց Պետրոսյանը և դիմեց Բաղդասարյանին. «Մի հատ հըլը դուք ձեր չափի մեջ մնացեք, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ ինքը Նիկոլայ Բաղդասարյանն է:
«Գիտեմ որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,- պատասխանեց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է. «Պատվի և արժանապատվության պաշտպանությունն իրականացվում է միայն դատական կարգով:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չեն գնում իրենց պատիվը և արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու ճանապարհով՝ դրա երկար քննության պատճառով: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Պետությունը չի ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի մարդն իր անօտարելի արժանապատվության պաշտպանությունը իրականացնի արժանապատիվ պայմաններում: Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթները, ըստ էության, չեն իրականացվում բարդ ընթացակարգով: Հայցվորը հայցում ներկայացնում է դեպքը, կցում է ապացույցներ, դատարանը գնահատում է ապացույցները և կայացնում վերջնական դատական ակտ: Սույն գնահատողական գործընթացը տևում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ, ինչի արդյունքում մարդիկ նպատակահարմար չեն գտնում դիմել դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար:

Նախագծով առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}