Էլիզաբեթ Ուորրենը դրամահավաք է կազմակերպելու Ջո Բայդենի օգտին
Նյու Յորք Թայմս լրատվականի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի դեմոկրատական սենատոր Էլիզաբեթ Ուորրենը համաձայնել է դրամահավաք կազմակերպել՝ ի նպաստ Ջո Բայդենի նախագահական ընտրարշավի:
Ուորրենը համացանցի միջոցով դրամահավաքը կիրականացնի հունիսի 15-ին, ինչի մասին լրատվականին տեղեկացրել են երեք անանուն աղբյուրներ:
Սենատորի խոստումն այն մասին, որ ինքը դրամահավաք չէր իրականացնի հեռախոսազանգերի կամ խոշոր նվիրատուների միջոցով, հանդիասնում էր իր իսկ ընտրարշավի հիմնական հատկանիշներից մեկը:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մասսաչուսեթսի սենատորը բազմիցս քննադատել է այն թեկնածուներին, ովքեր գումար են ընդունում խոշոր նվիրատուներից և ասել թե «նրանք իրենց ժամանակը վաճառում են գումարի դիմաց»:
Թե՛ Ուորրենի, և թե՛ Բայդենի խոսնակները մերժել են որևէ տեղեկություն հաղորդել այս մասին: