Էրդողանը և Ռոհանին քննարկել են օդային և ցամաքային սահմանները բացելու հարցը
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի պայմաններում ցամաքային և օդային սահմանների բացման հարցը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
«Ներկայիս պայմաններում ծովային և օդային սահմանների բացումը՝ բժշկական կարգուկանոնի պահպանմամբ, ինչպես նաև առևտրի և բեռնափոխադրման վերականգնումն անհրաժեշտություն են»,-Իրանի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Ռոհանին ասել է Էրդողանի հետ զրույցում:
Թուրքիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ հրահանգներ կտրվեն: Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում տեղեկության և փորձի փոխանակումը՝ ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ