Իրավունք 13:32 25/05/2020 Հայաստան

«Իմ Ձայնը». Դատավորների նկատմամբ ազդեցության մեխանիզմները

«Իմ Ձայնը» նախագիծը տարածելէ  հոդված, որտեղ անդրադառնում է դատավորների վրա ազդեցության եղանակներին.

«Իշխանությունները հրապարակային հրաժարվեցին վեթինգի և բարեփոխման այլ տարբերակներից, դրա փոխարեն գնացին «ընտրյալ դատավորների» սեփական թիմ ունենալու վտանգավոր ճանապարհով։ Մշակվել է դատավորների վերահսկման գործուն մեխանիզմների համակարգ, որը ձևավորվել է ազդեցության մի շարք եղանակներով՝
1. «Ընտրյալ դատավորների» ծառայողական առաջխաղացումը։ Այս մեխանիզմի առաջին դրսևորումը, որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը, իսկ հեղափոխությունից հետո նա դարձավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Հնչեղ դատավարությունների գործերով իր կալանքների մասին որոշումներով աչքի ընկած հերթական դատավորը՝ Արտուշ Գաբրիելյանը առաջիկայում ևս կունենա առաջընթաց, մասնավորապես` նա կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում ենք բացատրության կարիք չկա, թե ինչու հենց նա ու հատկապես ինչպիսի ծառայությունների դիմաց։

2. Դատավորների նկատմամբ ազդեցության լծակներից է ԲԴԽ-ն և կառույցի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Սա հին համակարգ է և աշխատում է ավելի շատ իներցիայով։ ԲԴԽ նախագահը եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է գտնվում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ, ունի ազդեցության մեծ շրջանակ։ Ակտիվ ազդեցության հետ մեկտեղ ԲԴԽ-ն դրսևորում է նաև անգործություն՝ դատավորների հանդեպ բացահայտ ճնշումների պարագայում։ Դատավորների մասին Փաշինյանի մի քանի անգամ կրկնվող «վնգստացող» արտահայտությունը, դատավորների նկատմամբ սպառնալիքները կառույցի կողմից համառությամբ անտեսվում են։ Անտեսվեց նաև Դանիբեկյանի ինքնամեկուսացման պատճառով մարտի 1–ի գործի ձգձգումը, արդար դատաքննության իրավունքի խախտումը, հենց ԲԴԽ կողմից անհետաձգելի համարվող հարցերի քննության կարգի խախտումը։ ԲԴԽ լուռ համաձայնությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեց քրեական հետապնդում՝ ինչը Քոչարյանի գործով իշխանություններին չբավարարող որոշման հետևանքն էր։

3. Վերահսկողության մյուս մեխանիզմն իրականացվում է դատական դեպարտամենտի միջոցով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ դատավորներ մինչ դատավոր դառնալը, տարբեր պաշտոններ են զբաղեցրել դեպարտամենտում, դեպարտամենտի ղեկավարությունը նրանց նկատմամբ պահպանել է ազդեցության լծակներ։ Նորք- Ավան վարչական շրջանի դատավոր Վահե Միսակյանը, ով արդեն աչքի է ընկել իր որոշումներով, մինչև դատավոր նշանակվելը 2011-2017թթ տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատական դեպարտամենտում։  Ի դեպ, Միսակյանը Ավան տեղափոխվեց Գյումրիից, և նրան միանգամից տրվեց Սերժ Սարգսյանի գործը։ Մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, դատական դեպարտամենտի կողմից այդ ֆունկցիայի իրականացման ապահովման համար դեպարտամենտի ղեկավարության և առանձին աշխատակիցների դեմ հարուցված են և պահվում են քրեական գործեր։

4. Ազդեցության մյուս մեխանիզմն իրականացվում է դատավորների ազգականների միջոցով՝
ա/ազգականներ, որոնք աշխատում են պետական կառավարման  համակարգում և գտնվում են անմիջական կախվածության մեջ իշխանություններից։ «Ընտրյալ դատավորներից»  Արմեն Դանիելյանի կինը և կնոջ եղբայրն աշխատում են Պետեկամուտների կոմիտեում, Նելլի Բաղդասարյանի ամուսինն աշխատում է Դատախազությունում։
բ/ դատավորների ազգականներ, որոնք սերտ հարաբերությունների մեջ են գտնվում իշխող քաղաքական թիմի կամ իշխող քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի հետ։ Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի տղան, ով հանդիսանում է «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, իսկ դատարանների մուտքերը շրջափակելու մասին հայտարարության ժամանակ  ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները փնտրելու վրա ժամանակ չծախսեն, սերտ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի հետ։ Վերջինիս հետ սերտ հարաբերությունների մեջ է վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը։ Այս հիմքերով դատավորներին ինքնաբացարկի միջորդություններ էր ներկայացրել Քոչարյանի պաշտպանական թիմը։ Ի դեպ վերը թվարկված Վերաքննիչ դատարանի երեք դատավորները անցել են իշխանությունների կողմից մարտի 1-ի գործով  նախատեսված հավատարմության փորձությունը՝  Արմեն Դանիելյանը Քոչարյանի հանդեպ կրկին կիրառել է կալանք՝ առաջին ատյանի դատարանի կալանքը փոխելու մասին որոշումից հետո,  Լուսինե Աբգարյանը մերժել է Աննա Դանիբեկյանի կողմից կայացված խափանման միջոցի որոշման դեմ բերված բողոքը, Մհեր Արղամանյանը ընդհանրապես առանց քննության է թողել Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը, գտնելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այս դատավորները գնահատման սանդղակում դասվում են ամենացածր վարկանիշ ունեցողների շարքին։ Մհեր Արղամանյանը հայտնի է «Մատաղիսի գործով»  դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը և 2012թ. ընդդիմադիր ՀԱԿ չորս ակտիվիստների ազատազրկման դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումներով։ 23 տարվա դատավորի փորձ ունեցող Արղամանյանի տղան սոցցանցային գրառման մեջ նշել էր, որ դատարանները երբևէ անկախ չեն եղել, իսկ դատավորների 90%֊ը եղել են հրաման կատարողներ։

5. Աշխատում է նաև  դատավորների ինքնավերահսկողության մեխանիզմը, երբ երբեմն նույնիսկ օբյեկտիվ և բարձր հեղինակություն ունեցող դատավորները ստիպված ընդունում են օրենքին և արդարադատությանը հակասող որոշումներ՝ հնարավոր բացասական հետևանքներից և ավելորդ գլխացավանքից ազատվելու համար։ Դրա համար կա բավարար մթնոլորտ՝ մյուս դատավորների նկատմամբ բացահայտ ճնշումներ, կարգապահական վարույթներ, քրեական գործեր։ Ըստ էության այդպես վարվեց վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ով իրեն մակագրված մարտի 1-ի գործով ինքնաբացարկ հայտնեց, մեղադրող կողմի անհեթեթ միջնորդության հիման վրա, թեև նրան դժվար է համարել իշխանությունների ընտրյալ  դատավոր։ Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի բացարկի միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն էր՝ պայմանավորված  ֆեյսբուքյան ինչ-որ օգտատիրոջ գրառմամբ և դրա դեմ ԱԱԾ-ին ուղղված Պապոյանի դիմումով։ Դատավոր Պապոյանը հասկանալի պատճառներով բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Ի դեպ, մինչ վերջերս, մինչև իշխանությունների «ընտրյալ դատավորների» թիմ ձևավորելը, իշխանությունները հույսը դնում էին հատկապես այս մեխանիզմի վրա։
Շատերի մոտ կարող է նշված մեխանիզմների՝ տեսություն, թե իրականություն լինելու վերաբերյալ հարցեր ծագել։ Պարզապես անհրաժեշտ է վերհիշել մի քանի թարմ փաստեր ազգային և միջազգային ժամանակակից պատմությունից։ Հիշենք Քոչարյանի գործով հայտնի գաղտնալսումները, որոնցով դեռ պետք է անցկացվի ամբողջական և օբյեկտիվ քննություն, ոչ այնքան որևէ մեկին պատժելու, որքան երևույթին գնահատական տալու և հետագայում կրկնվելու հնարավորությունը բացառելու համար։ Հիշենք նաև Ուկրաինայում Զելենսկու ընտրությունից հետո մի շարք դատավորների հայտարարությունները՝ նախագահ Պորոշենկոյի վարչակազմի կողմից ճնշումների ենթարկվելու մասին։ Նույնը տեղի ունեցավ նաև Վրաստանում Սահակաշվիլիի իշխանությունից հետո։ Վստահ ենք Հայաստանում քաղաքական իշխանությունների փոփոխությունից հետո, մենք նույնպես վկա ենք լինելու բազմաթիվ նմանատիպ հայտարարությունների ոչ միայն դատավորների, այլև դատախազների և քննիչների կողմից։

Որպես դատարանների կանխակալության և ոչ օբյեկտիվության մասին մեր ենթադրությունների հիմնավորում կարող է լինել քրեական գործերի առաջին ատյանի և  վերաքննիչ դատարանի քննության ընթացքում գործերը «խիստ պատահաբար» մեր կողմից մատնանշած դատավորների վարույթում հայտնվելու հանգամանքը՝ ամենաթարմ օրինակը Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կրկին Արմեն Դանիելյանին մակագրելու փաստն է։

Այս թեման բազմակողմանի մշտադիտարկման կարիք ունի։ Մենք մանրամասնորեն հետևելու ենք բոլոր աղմակահարույց քրեական գործերի և դատավարությունների ընթացքին։

Դիմում ենք փաստաբաններին և իրավապաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ մեզ ուղղել քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները՝ առանց մանրամասների բացահայտման, որպեսզի չխախտվի քննության գաղտնիությունը։ Մեզ բավարար կլինի միայն տեղեկություններ այն մասին, թե ում դեմ է հարուցված քրեական գործը, ինչ հոդվածով կամ հոդվածներով, իշխանության ընտրյալ դատավորներից ով է նշանակված առաջին և հետագա ատյաններում։ Խոսքը հատկապես վերաբերում է այն գործերին, որոնց քննությունը ընթանում է փակ և դատալեքսի համակարգում տեղեկությունները բացակայում են։ Դա հնարավորություն կտա ամբողջությամբ գնահատել դատական իշխանության վրա ազդեցության իրական մասշտաբները»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}