Մոսկվայի հարավում փոխհրաձգության երեք մասնակցի կալանավորել են
Երեք անձ ձերբակալվել են Յասնի բնակելի համալիրի մոտակայքում՝ Կաշիրսկոյե մայրուղու և Յասենևայա փողոցի խաչմերուկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, հայտնում է REN հեռուստաընկերությունը:
Ըստ հեռուստաալիքի, երկուսը ձերբակալվել են Կաշիրսկոյե մայրուղու վրա, մեկ այլ տղամարդ ձերբակալվել է հրաձգության վայրում:
«Ինտերֆաքս»-ը չի տիրապետում վերոհիշյալ տեղեկության պաշտոնական տվյալներին:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին համալիրի բնակիչների կողմից նկարահանված տեսանյութեր: Կադրերում երևում էր, որ մի քանի տղամարդ կրակ են բացել միմյանց նկատմամբ, լսվում են կրակոցների ձայներ: Այնուհետև փոխհրաձգության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից ավտոմեքենաներով փախել են:
REN հեռուստաընկերությունը հայտնում է, որ փոխհրաձգության ժամանակ հարձակվողներն օգտագործել են տրավմատիկ զենք և 12-մմ տրամաձափի որսորդական հրացան: Քաղաքում հայտարարված է հայտնաբերման հրաման: Հաղորդվում է, որ փնտրվում են Mercedes, BMW, Toyota և Ford մակնիշի ավտոմեքենաներ: