Նորիկյան. Այս խայտառակ պատկերի համար պետք է «գլուխներ թռնեն»
Փաստաբան Նորայր Նորիկյանը, արձագանքելով կորոնավիրուսի՝ օր օրի ավելացող դեպքերին, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պարո՛ն վարչապետ, կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռնեն», և որքան շուտ, այնքան լավ:
Սա այն դեպքը չի, որ բոլորը մեղավոր են, բացի իրավասու մարմիններից:
Բացի այդ, հանրությանը պետք է տրվի հաշվետվություն, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման՛» մասին օրենքի ընդունումը և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։
Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
- Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
- Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի