Սասունցի Դավիթ կայարանում ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերել
Ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Կառավարությունից մանրամասնում են, որ վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։
Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։
Մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են, բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։ Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։
Ըստ աղբյուրի, մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան