Տնտեսություն 16:20 25/05/2020 Հայաստան

Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն  բաց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացրել է խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ ներկայացրել։

ՀԿ տարածած բաց նամակում ասված է.

«Հարգելի պրն Վարչապետ,

Ս․թ․ մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանի հրավերով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան, ինչպես նաև տուրիզմի մյուս ոլորտները ներկայացնող այլ միավորումները մասնակցեցին Նախարարի հետ քննարկմանը, որտեղ ՀՀ Կառավարության կողմից ներկայացվեց հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքների վիճակագրությունը, իսկ ոլորտի ներկայացուցիչները բարձրացրեցին առկա խնդիրները և առաջարկեցին համապատասխան լուծումներ։

Կարող ենք ստույգ արձանագրել, որ հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ մինչ օրս կատարված միջոցառումների համախումբը բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար, որոնցից գլխավորներն են․
-  Աշխատատեղերի  պահպանում  առանց  աշխատավարձային  ֆոնդի  մեծ կրճատումների
-  Վարկային պարտավորությունների շարունակական կատարում
-  Առաջացող հարկային պարտավորությունների պատշաճ կատարում։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան արդեն երեք ամիս շարունակ փորձում է ՀՀ Կառավարության ուշադրությունը սևեռել այս խնդիրների հիմնարար լուծումներ տալու անհրաժեշտությանը։

Ցավոք, այս անգամ էլ հանդիպման ավարտին Նախարարից տեղեկացանք, որ մեր բարձրացրած հարցերը և մեր առաջարկած լուծումները կքննարկվեն մոտակա երեք շաբաթվա ընթացքում։
Արդեն իսկ սնանկության եզրին հասած ոլորտի խնդիրներին ՀՀ Կառավարության այսքան դանդաղ և, մեր կարծիքով, ոչ համաչափ արձագանքը համարում ենք անընդունելի։

Պահանջում ենք շտապ արձագանքել մեր բարձրացրած հարցերին և իրագործել մեր կողմից առաջարկված լուծումները, քանզի համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների գերակշիռ մեծամասնությունում, այդ թվում մեր հարևան երկրներում, հենց այս լուծումների հանրագումարն է կիրառվել և ապահովել տեսանելի արդյունքներ։

Հայաստանի  Հյուրանոցների  Ասոցիացիան  հորդորում  է  իրականացնել  հետևյալ միջոցառումները․

-  Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին,  տրանսպորտային  ընկերություններին,  տուրիստական գործակալություններին և այլոց) բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

-  2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

-  2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում և ոլորտի հետագա աճի հնարավորություն,

-  2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի  աշխատավարձի  առնվազն  50%-ը  մինչև  ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,

-  2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ։

2021թ․ մայիսի 1-ից կմեկնարկի հաջորդ տարվա զբոսաշրջային սեզոնը, և մենք հուսով ենք, որ մինչ այդ Հայաստանը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, աշխարհի մյուս երկրները կբացեն Հայաստանի հետ իրենց սահմանները, և մեր ոլորտը այդ պահից սկսած կվերադառնա իր բնականոն գործունեությանը։

Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու և ծառացած խնդիրներին, հաշվի առնելով մեր առաջարկները, սեղմ ժամկետներում լուծումներ տալու համար։ Այլապես մենք ոչ միայն անդառնալի կկորցնենք ոլորտի ձեռքբերումները, այլ նույնիսկ համաճարակի ավարտից հետո Հայաստանի տնտեսության համար գերակա այս ոլորտը ի վիճակի չի լինի ապահովել երկրի տնտեսական աճի իր կարևոր մասնաբաժինը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մի քանի նամակ են ուղարկել Անկարա՝ կոչ անելով չփոխել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը։ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Զեկույց․ Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ
Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ե՞րբ կլինեն Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերը
ՈւԵՖԱ-ի Նիոնի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղերի հերթականության վիճակահանությունը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Շիրակում կարկուտը և հորդառատ արձրևը վնասել են ցանքատարածությունները
Հուլիսի 9-ի երեկոյան տեղացած կարկուտը և հորդառատ արձրևը վնասներ են հասցրել Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն,...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հունիսին մրգի և բանջարեղենի գներն աճել են
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունիսը 2019թ. հունիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:04
«Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տուրի` hուլիսի 14-ին  նախատեսված «Լոռի ՖԱ» - «Արարատ»  հանդիպումը...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր համախոհների և աջակիցների հետ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել,...
Աղբյուր` Panorama.am
15:44
Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
15:38
Թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Թիմ»-ի համակենտրոնացումը
ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Դատախազություն. Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս...
Աղբյուր` Panorama.am
15:25
Փաստաբան. ԲԴԽ որոշումը ծանր ցայտնոտի մեջ գցեց ՀՔԾ-ին
«Իրականում ոչինչ տեղի չունեցավ,  ընդամենը ԲԴԽ-ն արձանագրեց այն, ինչ պետք է արձանագրեր, կատարեց իր սահմանադրաիրավական...
Աղբյուր` Panorama.am
15:18
Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 63 հազար նոր դեպք
ԱՄՆ-ում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 63 հազար նոր դեպք, ավելի քան 900 մարդ մահացել է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հարուցվել է քրեական գործ՝ Շենգավիթում կատարված սպանության փորձի առթիվ
Հուլիսի 9-ին՝ ժամը 22:40-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Թվիթերում» կարող է վճարովի բովանդակության հարթակ ստեղծվել
«Թվիթերը» փնտրում է առաջատար ծրագրավորող, որը կստեղծի վճարովի բովանդակության հարթակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:52
Տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրայնացնել առարկայական չափորոշիչները
Չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում։
Աղբյուր` Panorama.am
14:20
Կիբեհանցագործների թիրախում սոցիալական և ֆինանսական խնդիր ունեցողներն են
«Ցանկանում եմ մեր քաղաքացիներին խորհուրդ տալ և հորդորել, որ հետևեն համակարգչից և համացանցից օգտվելու տարրական հիգիենիայի...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին
«Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար»,- Բաղրամյան 26-ի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Բունդեսթագի աշխատակից սիրիահայը Բեռլինում հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից
Հուլիսի 6-ին Բեռլինում երկու իսլամիստների կողմից դանակով հարձակման է ենթարկվել Բունդեսթագի աշխատակից, սիրիահայ Գևորգ Ալմասյանը և հազիվ է...
Աղբյուր` Panorama.am
13:50
«Հայաստանում գործում է թուրքերին ներող ադրբեջանասերների մի փոքրիկ պսևդոհայերի ակումբ»
Հայաստանում շատ վաղուց գործում է (մոտ տաս տարուց ավելի) այսպես կոչված «թուրքերին ներող ադրբեջանասերների» մի փոքրիկ, բայց այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:48
Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը
Տեղական իշխանությունները հերքել են տարածված տեղեկությունները, ըստ որոնց Թեհրանի արևմտյան մասում տեղի է ունեցել պայթյուն:  IRIB պետական...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գագիկ Ծառուկյան. Լրջանալ ու աշխատել
«Հրապարակ»-ը հրապարակել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Իմ Ձայնը». Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին
«Իմ Ձայնը» նախագծի՝ տարածած հոդվածում ասված է. «Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ճարտարապետ. Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը
Ճարտարապետ, պատմաբան, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Սերգո Տոնոյանն այն կարծիքին է, որ թեև Խորհրդային միությունն արդեն չկա,...
Աղբյուր` Panorama.am
13:38
Պայթյունի հետևանքով արևմտյան Թեհրանը հոսանքազրկվել է
Իրանական IRIB լրատվական գործակալության հրապարակման համաձայն,  պայթյունի ձայնը է լսվել Թեհրանի արևմուտքում, և պայթյունի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:32
Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
«Գիտե՞ք, իմ 18 տարվա պրակտիկայում նման արագությամբ քննության երբեք ես չեմ հանդիպել»։
Աղբյուր` Panorama.am
13:24
Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times
Թուրք-հունական հարաբերություններն առավել են լարվել, քանի որ թուրքերը տեղեկացել են, որ հույները ցանկանում են Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}