Քաղաքական 12:40 25/05/2020 Հայաստան

«Մի հատ հըլը դուք ձեր չափի մեջ մնացեք, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես».Գևորգ Պետրոսյան

«Ով է այդպիսի բան թույլ տվել դատավորներին, որ կանգնեն պատգամավորների առաջարկությունները որակեն դեկլարատիվ կամ ոչ դեկլարատիվ»,-այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում արձագանքեց Գևորգ Պետրոսյանը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ:

«Գիտեք ինչն է ինձ համար զարմանալի, որ դուք, լինելով դատական համակարգի ներկայացուցիչներ, մի տեսակ միավորվել եք նախագիծը մերժելու գաղափարի շուրջ: Մոռանում եք, որ սահմանադրության երրորդ հոդվածում գրված է, որ  մարդն է բարձրագույն արժեքը և նրա արժանապատվությունն անխախտելի է»,- պատգամավորն իր խոսքն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանին:

Վերջինս, ներկայացնելով նախագծի վերաբերյալ դատական համակարգի կարծիքը, առաջ քաշեց այն մոտեցումը, որ մարդու պատվի ու արժանապատվության իրավունքի խախտման դեպքերում պետք չէ հատուկ արագացված դատավարության ռեժիմ սահմանել և որ այլ հարցերով կատարված նման փորձերը իրենց չեն արդարացրել:

Գևորգ Պետրոսյանը կարդաց օրինագծի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախագահի անունից գրված բացասական եզարկացության մի հատվածը.  «Այս ամենն ավելի քան վկայում է այն մասին որ, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերը չեն կարող իրենցից ներկայացնել ապացուցողական բարդություն չներկայացնող դատական գործեր… Գործերի բարդության մասին են վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բազմաթիվ որոշումները, որոնց բազմազանությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է  հասարակական հարաբերությունների զարգացմամբ»:

Պատգամավորը նկատեց, որ հեքիաթ է գրված: Անի Մխիթարյանն էլ շեշտեց, որ պատգամավորը «հեքիաթ» է որակում Վճռաբեկ դատարանի նախագահի եզարակացությունը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մարդու արժանապատվությունն անխախտելի իրավունք է և այն առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի:

«Այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, էլ մի շեղեք, ճշմարտությունը  եկեք ուրիշ բան ասեք այստեղ: Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ այդ խնդիրը կա»,- հավելեց պատգամավորը:

Հանձնաժողովի անդամներից  Նիկոլայ Բաղդասարյանը ընդհատեց Պետրոսյանի ելույթը:
«Ձեզ ով ձայն տվեց»,-արձագանքեց Պետրոսյանը և դիմեց Բաղդասարյանին. «Մի հատ հըլը դուք ձեր չափի մեջ մնացեք, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ ինքը Նիկոլայ Բաղդասարյանն է:
«Գիտեմ որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,- պատասխանեց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է. «Պատվի և արժանապատվության պաշտպանությունն իրականացվում է միայն դատական կարգով:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չեն գնում իրենց պատիվը և արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու ճանապարհով՝ դրա երկար քննության պատճառով: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Պետությունը չի ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի մարդն իր անօտարելի արժանապատվության պաշտպանությունը իրականացնի արժանապատիվ պայմաններում: Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթները, ըստ էության, չեն իրականացվում բարդ ընթացակարգով: Հայցվորը հայցում ներկայացնում է դեպքը, կցում է ապացույցներ, դատարանը գնահատում է ապացույցները և կայացնում վերջնական դատական ակտ: Սույն գնահատողական գործընթացը տևում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ, ինչի արդյունքում մարդիկ նպատակահարմար չեն գտնում դիմել դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար:

Նախագծով առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:16
Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
10:04
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում ու Գեղարքունիքում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները կերթեվեկեն անվճար՝ հարմարավետ ավտոբուսներով
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է բարելավել իր աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
09:57
Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք
Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հաղորդակցությունը հանրության հետ կարևոր մարտահրավերներից է ՀՀ իշխանությունների համար. Դեբորա Գրիզեր
USAID -ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկել են Եվրասիայում COVID-19 դեմ ԱՄՆ-ի օգնության հարցերը։...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ «սև ցուցակն» ուղարկվում է արխիվ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Փաստ». Արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետտուրքի չափը
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Դատավորների կենսաթոշակը որքան է լինելու նոր նախագծի ընդունումից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Տուրիստական գործակալությունները փակման եզրին են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Եվ այդ մեկը Արման Բաբաջանյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր՝ ԿԸՀ դիմելը հիշեցրեց հայտնի անեկդոտը․ «Քշի Թուրքիա, 15-ին դրանք հայերին կոտորել...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի դուստրը ավանդական կարգով չի ամուսնացել, այլ «փախել է» իր ընտրյալի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը,...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մասնագիտական օրվա կապակցությամբ պարգևատրված դատախազների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով,...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը
«Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». ՍԴ նախագահի հանավանական անուններ են շրջանառվում. Ովքե՞ր են նրանք
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են...
Աղբյուր` Panorama.am
09:26
ԱՄՆ-ն առգրավել է 13 տոննա մարդու մազերից պատրաստված չինական ապրանքներ
ԱՄՆ-ում մաքսային և սահմանային հսկողության ծառայությունը առգրավվել է 13 տոննա կեղծամներ և մարդու մազերից պատրաստված այլ իրեր։ Նշվում է, որ դրանք...
Աղբյուր` Panorama.am
09:17
Իսպանիայում բնակվող հայազգի սաքսոֆոնահարուհին առցանց մրցույթում առաջին տեղն է գրավել
Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանին Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
09:09
Համաճարակի պատճառով 400 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը․ԱՄԿ
Մինչև այս տարվա վերջ աշխարհում շուրջ 340 միլիոն մարդ կարող է կորցնել աշխատանքը: Նման կանխատեսում է արվել Աշխատանքի միջազգային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Բրազիլիայի հնդկացիները մենակ են մնացել կորոնավիրուսի դեմ
Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում հաստատվել է երկրորդ տեղում` ավելի քան 1,2 միլիոն վարակակրով: Այն դարձել է ԱՄՆ-ից հետո երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մեկնարկել է Օղակաձև այգու բարեկարգման աշխատանքը.Հ.Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ Օղակաձև այգու բարեկարգման...
Աղբյուր` Panorama.am
20:21
Չինաստանը պահանջել է, որ ամերիկյան չորս լրատվամիջոցներ հրապարակեն իրենց ֆինանսական տվյալները
Չորեքշաբթի օրը Չինաստանի իշխանություններն ամերիկյան չորս լրատվամիջոցներին հրահանգել են յոթ օրվա ընթացքում ներկայացնել Չինաստանում իրենց...
Աղբյուր` Panorama.am
20:16
Անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն. ԱՆ մեկնաբանությունը տատիկի դիակի անհետանալու փաստով
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր,որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ 2-2,5 հազար.Առաքելյան
Մայիսի 14-ին ստացանք բոլոր անհրաժեշտ նյութերը և մեկնարկեցինք թեստերի արտադրության աշխատանքը: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Մխիթար Պապոյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
20:00
ԱՄՆ-ը Huawei-ին ու ZTE-ին հայտարարել է ազգային անվտանգության սպառնալիք
ԱՄՆ կոմունիկացիայի դաշնային հանձնաժողովը չինական Huawei և ZTE հեռահաղորդակցական ընկերություններին հայտարարել է որպես երկրի ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՀԿԽ-ն գործընկերների և նվիրատուների աջակցությամբ մինչ օրս բաշխել է 22 423 փաթեթ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Քովիդ-19 համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում է...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}