Քաղաքական 12:14 25/05/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

«Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը։ Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին
1. Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում
2. Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։
Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են՝ կորոնավիրուսային հիվանդության համար հատկացված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը։ Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։ Օրական կտրվածքով 300-ից ավելի վարակվածներ, մահեր, բազմաթիվ գործազուրկներ, բիզնեսների փլուզում։ Այս պայմաններում գիտակից, մտահոգ քաղաքացիներն անընդհատ քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ՝ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել, աջակցության ինչպիսի՞ մեխանիզմներ ներդնել իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, հանրության լայն շրջանակներում բնազդաբար զարգանում է խուճապ։ Եվ օրը սկսվում է կարևոր լուրով. երկրի վարչապետը կեռասենի է բարձրանում։ Եվ ոչ միայն բարձրանում, այլև նկարում և տարածում սոցցանցերում։ Ժամանակ ունի, հավես ունի...

Մինչ սոցիալական ցանցերում վարչապետի կեռաս հավաքելու նկարն է պտտվում, զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում Կապանում։ Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, քաղաքում զանգվածային ընդվզում է։ Բողոքի դուրս եկածներին ցրելու համար Կապանում ոստիկանության ուժեր են կենտրոնացնում։ Հենց այստեղ էլ, բողոքի ակցիայի ժամանակ հնչում է դարի արտահայտությունը. «Գոնե էսօր գիտեք՝ գործերն օբյեկտիվ են քննվում»։ Սրանք Սյունիքի ներկայիս մարզպետ և նախկինում առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքերն են, որը շատերի մոտ լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն էր թողնում բոլոր ժամանակներում։ Բայց այսօրվա Հունան Պողոսյանի ասածի բովանդակությունը զարմանք է առաջացնում ոչ միայն այն առումով, որ բազմաթիվ գործերի քննության օբյեկտիվությունը, մեղմ ասած, շատ վիճելի է, այլ նրանով, որ խոսքերի հեղինակը նախկին առաջին փոխոստիկանապետն է։ Մարդ, ով ի պաշտոնե հսկայական պատասխանատվության իր բաժինն ունի նախկինում քննված գործերի և ոստիկանական բարքերի համար։  Թե ինչով է պայմանավորված «ինքն իր դեմ հայտարարությունը», ինձ համար անհասկանալի է։

Ամփոփելով կիրակին՝ արձանագրենք. կա մեծ տպավորություն, որ  իշխանությունները կորցրել են իրավիճակի ճիշտ գնահատման ունակությունը։ Պահվածքը համարժեք չէ ստեղծված իրականությանը։

Անլրջության հետևանք են նաև կորոնավիրուսի այսօրվա խիստ մտահոգիչ թվերը՝ 452 նոր դեպք, 6 մահ։ Եվ այս պայմաններում վարակի դեմ պայքարի միակ գործիք դիմակներն են դիտարկվում։ Դիմակների վերաբերյալ շոուի փոխարեն պետք է տեխնիկական և մասնագիտական օգնություն խնդրել Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, այլ երկրներից, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում մյուս երկրները: Այսպիսի տեմպերով մեր առողջապահական համակարգին կոլապս է սպառնում, իշխանությունները ինքնուրույն չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։
Մենք մտել ենք Հայաստանի համար վտանգավոր փուլ. մի կողմից՝ համավարակ, սոցիալական և իրավական խնդիրներ, արտաքին վտանգներ, մյուս կողմից՝ անլրջություն ու պարզունակություն։

Եվ այստեղ ակտուալ է «ի՞նչ է պետք անել» հարցը, քանի դեռ չենք հատել անդառնալիության սահմանը։ Նոր, սոլիդ իշխանության ձևավորումը ոչ թե քաղաքական նախասիրություն է կամ քաղաքական պայքարի թեզ։ Ամենևին՝ ոչ։ Դա ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է։  Հանրային ակտիվ շրջանակների կողմից այս գաղափարը ձևակերպվում է՝ թույլ չտալու համար  պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծում։ Մենք հումանիտար աղետի շեմին ենք։ Մեզ պետք է լրիվ այլ որակի լրջություն և այլ որակի  կառավարում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:59
Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար  Նարեկ Մալյանը ժամը 11։00-ին նախաձեռնել է ավտոերթ, որը մեկնարկելու է Խոր Վիրապ վանքի մոտից։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
«Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական...
Աղբյուր` Panorama.am
10:48
«Հայրենիք». Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
10:37
Սարհատ Պետրոսյան. Երևանի ավագանու ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է. «Իհարկե սահմանային վիճակը թույլ չի տալիս որևէ այլ բանի մասին մտածել, սակայն գործընկերներոջս գրառումը...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով երեկ և այսօր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Բիլ Գեյթս. COVID-19-ի պատվաստանյութը պետք է առաջինը հասնի դրա կարիքն ունեցողներին, ոչ թե ամենից բարձր վճարողներին
Աշխարհով մեկ հարյուրավոր լաբորատորիաներ փորձում են պատվաստանյութ ստեղծել COVID-19-ի դեմ: Եվրոպական մի շարք երկրներ ու Ամերիկայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
10:07
Մարիա Զախարովա․ Միայն Բաքվում «ЖАРА»-ն էր պակասում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրառում է կատարել։ «Պիտերյան ֆորումն ու...
Աղբյուր` Panorama.am
10:04
Բախվել են ավտոմեքենաներ
Կան տուժածնե
Աղբյուր` Panorama.am
09:58
Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
Հունաստանում պաշտոնյաներն առաջարկել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու երկրի որոշման պատճառով:...
Աղբյուր` Panorama.am
09:52
Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ասողիկ աբեղա Կարապետյան. Հայոց Եկեղեցին վեր է ամեն տեսակ քաղաքական վայրիվերումներից
«Հայ կյանքի բոլոր խնդիրները պետք է լուծվեն սիրով, հասկացողությամբ, ներողամտությամբ, ամենայն պատասխանատվությամբ և համազգային ու պետական շահերի բարձրագույն գիտակցությամբ»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Թուրքիային հնարավոր է մերժեն ԵՄ անդամակցության հարցում
Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆլորիան Հանը  Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունից մեկնաբանելով Ստամբուլում Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
09:36
ՄԻՊ-ը ադրբեջանական գործողությունների դիտարկման արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լեհաստանում նախագահ է վերընտրվել Անջեյ Դուդան
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Երկրորդ փուլի արդյունքներով Դուդան ստացել է...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը
Հնագետ Համլետ Պետրոսյանը գրում է. «Հնագիտությունը համավարակի պայմաններում: Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում:...
Աղբյուր` Panorama.am
09:18
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Աշխարհի 350...
Աղբյուր` Panorama.am
09:12
Փաստաբաններ. Վստրեչի Ապերին առաջադրված մեղադրանքներն անհիմն են ու շինծու
Երեկ ոստիկանության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե իբր Երևան քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է հետախուզման մեջ...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հանձնաժողովը հաստատել է Առաքելական Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի հայեցակարգի նախնական տարբերակը. Ղամաբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Ղամաբարյանը տեղեկացնում է, որ Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱԻՆ. ուժեղ քամիների վտանգը պահպանվում է
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային...
Աղբյուր` Panorama.am
08:53
Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ
«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի...
Աղբյուր` Panorama.am
08:09
Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին. Արծրուն Հովհաննսիյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու...
Աղբյուր` Panorama.am
02:28
Տոնոյանը՝ Կասպրշչիկին. Հրամանատարությունը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
02:14
ԱԳՆ. Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված...
Աղբյուր` Panorama.am
01:23
Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ
«Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
01:04
Այս պահին դադարել են կրակոցները. Տեր Աբել
Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը տեղեկացնում է, որ սահմանային իրավիճակը հանդարտվել է։ «Այս պահին դադարել են կրակոցները,...
Աղբյուր` Panorama.am
00:03
Սամվել Մարտիրոսյան. Ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի խորհուրդներ է տալիս, թե ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում...
Աղբյուր` Panorama.am
00:00
Վահրամ Պողոսյան. Արցախում սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է. «Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
23:18
ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}