Քաղաքական 13:15 25/05/2020 Հայաստան

Ուժի միակողմանի ցուցադրություն

Վաղուց արդեն ակնհայտ է, որ  Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է նենգ ու ստորագույն քաղաքական հետապնդում, որը ոչ մի աղերս չունի իրավունքի և օրինականության հետ։ Արդարադատության հասկացություն գոյություն չունի  և չի էլ  ունեցել Սահմանադրական  կարգի ենթադրյալ տապալման այս շինծու գործում։ Բայց եթե սկզբական շրջանում հաջողվում էր որոշակի իրավական «թոզ փչել» հանրության աչքին, ապա այսօր՝ երկու տարի անց, անգամ նման  փորձ էլ չի արվում, և հիմա ուղղակի գործի են դրվում կացնային մեթոդներ։

Հենց այս իրողությունն էլ իրավունք է տալիս կարծիք հայտնել նույն կերպ՝ առանց  ձևականությունների ու ռևերանսների։ Ըստ այդմ,  այն ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ՝ հանցագործություն է մարդու և մարդկության դեմ։ Դա  նույնն է, ինչի համատեքստում  Նյուրնբերգի դատավարությունում  անհատական պատասխանատվության ենթարկվեցին  անգամ  սոսկ հրաման կատարող  շարքային նացիստները։ Իսկ այս գործում հրաման կատարողները շատ են և մեկը մյուսից «անձնվեր»։

Հատկապես դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատությունից, շարունակական արձակուրդներից, «7-ի գործով»  նախադեպային միջնորդությունն անտեսելուց և  չորս վարչապետերի երաշխավորությունները մերժելուց հետո՝ թվում էր, թե ոչ մի հակաիրավական արարք  այլևս չի զարմացնի։ Բայց ավաղ,   պարզվում է ոմանց  գահավիժման շեմն անսահման է։
Ներկայացնենք հերթական նենգադավությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները  մայիսի 19-ին  Վերաքննիչ դատարանում  մուտքագրված իրենց բողոքը հետ  վերցրեցին մայիսի 23-ին, որովհետև այն մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։ 

Պաշտպանական թիմը  ներկայացրել է դիմումը հետ վերցնելու պատճառները, որին կարող եք ծանոթանալ   հղումով։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքերով՝  «Արմեն Դանիելյանի հետ կապված արդարադատություն, դատարան, առհասարակ պատկերացնել հնարավոր չէ: Օբյեկտիվ հիմքեր կան այստեղ, որոնցից մեկը Արմեն Դանիելյանի կողմից ընդհանրապես արդարադատություն չիրականացնելն է, դրա հետ մեկտեղ նաև  իրավունքների կոպտագույն խախտումներ թույլ տալն է հենց Ռոբերտ Քոչարյանի գործով»։

Հիշեցնենք՝  Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով 2019-ի հունիսին բավարարեց դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, ընդ որում վճիռը կայացվեց ՝ առանց լսելու  պաշտպանական կողմին և ամբաստանյալին։  Ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի բնորոշմամբ՝ անգամ ամենահետամնաց բռնապետական   երկրում նման  արտառոց դեպք չի գրանցվել։
Սույն դատավորը մեկ այլ բողոքով, որը չգիտես ինչպես դարձյալ նրան էր մակագրվել՝  մերժել էր գործի ամբողջական նյութերի տրամադրումը պաշտպաններին։ Դատավոր, ում վարկանիշը ամենացածրն է, և  ով հայտնի է որպես մշտապես մեղադրող կողմին ընդառաջող՝  ցանկացած իշխանության օրոք։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բողոքները Վերաքննիչի 17 դատավորներից մակագրվում են  միայն Արմեն Դանիելյանին։ Պատահականությո՞ւն է․․․ երբե՛ք։ Պարզապես գտնվել է դատավորի պատմուճան կրող  այն անձը, ում համար ոչ թե օրենքի պահանջներն են առաջնային, այլ  իշխանությունների  ամենից ապօրինի պահանջները։ Փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը իրավասու  են քննել  միայն երկու «ընտրյալ» դատավոր՝  Աննա Դանիբեկյանն ու Արմեն Դանիելյանը, որոնց  կամակատարությունը փորձված է ոչ մեկ անգամ։
Ի՞նչ է սա, եթե ոչ օրենքի բացարձակ բացակայություն և միապետական նկրտումների ցուցադրում։ Եվ ի՞նչ պետք է անեն Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանական թիմով՝ հիանալի հասկանալով, որ իրենց պարտադրվում են օրենք-օրինականության հետ կապ չունեցող խաղի կանոներ։ Ռոբերտ Քոչարյանն իր հզոր ու արժանապատիվ տեսակով, երևի, չի էլ կարողանում ըմբռնել գետնաքարշ սողացողների ստորության պատճառներն ու սահմանները, իսկ փաստաբաններն էլ իրենց  ուսումնառությամբ և աշխատանքային փորձով  իրավագիտություն են սովորել, այլ ոչ թե հոգեբուժություն։
Սա ոչ թե դատավարություն է, այլ ուժի միակողմանի ցուցադրություն, որն  ավելի ու ավելի հանցավոր և անկանխատեսելի է  դառնում, քանի որ օդում թևածում է  Հայաստանում բռնապետություն  հաստատելու  փորձի վախճանը։ 
         

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ  ավելի հաճախ չեն  վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Թուրքիայի ռազմագործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել
Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարծել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal»...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՄԱԿ-ը հետկորոնավիրուսային աշխարհի երկու պատկեր է ներկայացրել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է երկու սցենար, որոնք սպասում են աշխարհին կորոնավիրուսային պանդեմիկայից հետո, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիևը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին. Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում Հայաստանի հասեցին հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
20:15
Microsoft-ը նախատեսում է գնել Warner Bros.Interactive-ը
Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է գնել Warner Bros. Interactive-ը 4 մլրդ դոլարով։ Սա արվում է Xbox Series X սերիայի նոր բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ռուսաստանում գրեթե 5 կգ զմրուխտ է հայտնաբերվել
Ռուսաստանի միակ՝ Մալիշևսկու զմրուխտի հանքավայրից միանգամից չորս հավաքածուներ են հայտնաբերվել` գրեթե 5 կգ ընդհանուր քաշով, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ծովային ձկների մի մասը 20 տարվա ընթացքում կվերանան, եթե մարդկությունը շտապ միջոցներ չձեռնարկի
Ձկների տեսակների մեծ մասը, ըստ գիտնականների, ամբողջովին կվերանա մինչև 2048 թվականը: Պատճառները  ձկնորսությունն ու ծովերի աղտոտումն են,...
Աղբյուր` Panorama.am
19:54
Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը
Հուլիսի 7-ին կայացել է  Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ստորոտում անցկացված միջոցառման ժամանակ հազարավոր ներկաներից շատերը դիմակ չէին կրում: Իսկ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Եվրոպայի 2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը
Եվրոպայի  2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը  Ֆրանսիայի Պլուե քաղաքում: Վերջնական  երթուղին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Բրիտանացիների շուրջ 57% -ը չի ցանկանում վերադառնալ գրասենյակային աշխատանքի
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված կարանտինի ընթացքում տնից աշխատած  բրիտանացիները սահմանափակումների վերացումից հետո ևս...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսին
Հայկական արմատներ ունեցող դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» հեռուստասերիալում մարմնավորած Բոգոտայի դերով,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Չինաստանում երկվորյակ պանդաներ են սատկել
Չինական Սիչուան նահանգում հսկա պանդայի երկվորյակ ձագեր են սատկել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ կենդանիների մահվան...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները. ԱԿԲԱ-ն աջակցել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ին
ACBA Bank OJSC աջակցությամբ «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի 350 խոցելի ընտանիք ստացել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ճապոնիայում ռեկորդային անձրևի ու ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ
Ճապոնիայում փրկարարները սկսում են տասնյակ մարդկանց հուսահատ որոնումները, որոնք անհետացել են ռեկորդային անձրևների պատճառով երկրի Կյուշու...
Աղբյուր` Panorama.am
18:50
Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է
Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկների
Լուկաշենկոյի հետ աշխատող լրագրողների մասին ֆիլմում՝ «Президентский Пул», ներկայացվել է այն պահը, երբ Բելառուսի նախագահը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քաղաքական գործչին ուզում են ազատությունից զրկել մի հոդվածով, որով տուգանք է նախատեսվում. պաշտպան
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, իսկ խափանման միջոցը կիրառվում է, որպեսզի կանխեն անձի ոչ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արցախում առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում
Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Աղբյուր` Panorama.am
18:18
Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը
Հուլիսի  6-ին  «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
18:11
Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատախազ Բաղդասարյան. Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը
«Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը, իրավունքի իրացման խոչընդոտմանը։ Երբեք։ Դրա վկայությունը դատական նիստերն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3437 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոսկերիչների փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ փամփուշտ
Երևանի  Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հնդկական անվտանգության ուժերը գրոհային են ոչնչացրել
Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալը սպանվել է Ջամուի և Քաշմիրի միության հարավում հնդկական անվտանգության ուժերի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկ օրում Իրանում COVID-19-ի հետևանքով մահացել է 200 քաղաքացի
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվը Իրանում հասել է 11,9 հազարի։ Միայն նախորդ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 200...
Աղբյուր` Panorama.am
17:24
Թռչնին բախվելուց հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
«Delta Airlines»-ին պատկանող «Airbus A319» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում `թռչունների...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}