«Կորոնավիրուսային հեղափոխություն» իրականացնելու վարչապետի առաջարկը
ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակվել: Այս մասին «Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում» վերնագրով ուղիղ հերաձակման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք պարզ խնդիր ձևակերպել և լուծել այդ խնդիրը:Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր առջև դրած խնդիր՝ չվարակվել և չվարակել»,- ասաց վարչապետն ու միաժամանակ թվեց դրա համար անհրաժեշտ կանոնները։
Մասնավորապես, ըստ նրա, պետք է ախտահանել ձեռքերը, կրել դիմակ և առանց դիմակի չհաղորդակցվել մարդկանց հետ, ինչպես նաև պահպանել 1,5 մետր հեռավորություն:
«Մենք չենք պատրաստվում հարցերը լուծել հանրային տիրույթից դուրս, դա մեր գաղափարախոսության մեջ է: Այդ գաղափարախոսությունով ենք հեղափոխություն արել: Եվ ինչպես ժամանակին ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրեցինք, հիմա իմ կոչն է Ձեզ՝ յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվությամբ և վարքագծով օգնի իրականացնել կորոնավիարուսային հեղափոխություն»,- նշեց նա։
Վարչապետը նաև ավելացրեց,որ կորոնավիրուսի դեմ պայքարը հնարավոր է՝ մեզնից յուրաքանչյուրի գիտակցության ու պատասխանատվության դեպքում: Ըստ նրա, այսպիսի եզրահանգման են եկել նաև պարետի հետ հերթական քննարկման ընթացքում:
Եթե պահպանվեն երեք կանոնները, ապա, Փաշինյանի խոսքով, 95 տոկոսով ապահով կլինենք վարակվելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները