Բենիամին Նեթանյահուն կանգնեց դատարանի առաջ
Երուսաղեմի շրջանային դատարանում տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործով առաջին դատական նիստը։ Այն տևել է մոտ մեկ ժամ: Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Նեթանյահուն դատավորներին ասել է, որ հասկանում է իրեն առաջադրված մեղադրանքների էությունը: Այս մասին գրում է Euronews-ը։
Փաստաբանները հայտնել են, որ նրանց ևս երկու-երեք ամիս է հարկավոր՝ մեղադրանքներին ծանոթանալու համար: Չնայած դատախազության առարկությանը, դատարանը համաձայնեց հաջորդ դատական նիստը նշանակել միայն հուլիսի 19-ին:
Նեթանյահուն հրաժարվել է նստել մեղադրյալի աթոռին տեսախցիկների ներկայությամբ: Ըստ նրա կողմնակիցների, սա կարող է խաթարել նրա հեղինակությունը։
«Մենք թույլ չտվեցինք ծաղրել նրա լուսանկարը: Միակ պատճառը, որ նրանք կարգադրեցին նրան ներկայանալ դատարան, չնայած նա իրավունք ունի բացակայել, այն էր, որ բոլորին ցույց տային լուսանկարը, որում Նեթանյահուն գտնվում է մեղադրյալի աթոռին»,-ասել է նրա կողմնակիցները:
Սա Իսրայելի պատմության մեջ կառավարության ղեկավարի դատավարության առաջին դեպքն է: Նիստն ուղեկցվել է ցույցերով ինչպես Նեթանյահուի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների կողմից:
Նշվում է, որ Նեթանյահուին առաջադրվել է 3 մեղադրանք՝ խարդախություն, վստահության չարաշահում և կաշառակերություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում