Հոնկոնգում բողոքի ցույցեր են․ հազարավոր մասնակիցներ, տասնյակ ձերբակալվածներ
Հոնկոնգի հազարավոր բնակիչներ նախօրեին մասնակցել են բողոքի ցույցի, որն ուղղված է Պեկինի ծրագրի դեմ՝ այս ինքնավար տարածքում ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու վերաբերյալ:
Արմատական ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրային հրացաններ: Մինչև երեկո ոստիկանությունը ձերբակալել էր առնվազն 180 մարդու: Ըստ իրավապահ մարմինների՝ նրանք կատարել են վանդալիզմի ակտեր, կոտրել խանութի ապակիները, տանիքներից շշեր, քարեր են նետել: Առնվազն վեց մարդ հոսպիտալացվել է՝ անկարգությունների ընթացքում ստացված տարբեր ծանրության վնասվածքներից: Բայց ցուցարարների մեծ մասը չի մասնակցել ոստիկանության հետ բախումներին և խաղաղ ճանապարհով գնացել է տուն: Այս մասին գրում է Euronews-ը։
Քաղաքի՝ կենտրոնական իշխանություններից ավելի մեծ անկախության կողմնակիցների բողոքի նոր ալիքի պատճառը օրինագիծն է, որը Չինաստանին իրավունք է տալիս ինքնուրույն կիրառել ազգային օրենքները ինքնավարության մեջ և այնտեղ բացել անվտանգության մարմիններ: Տեղական իշխանությունները աջակցել են նախաձեռնությանը՝ շեշտելով, որ այն չի հակասում «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին և ուղղված է ահաբեկչությանը, անջատողականությանը և հակաիշխանական դիվերսիոն գործողություններին հակազդելուն: Օրինագծի հակառակորդները վախենում են, որ դրա ընդունումը կսահմանափակի Հոնկոնգի բնակիչների իրավունքներն ու ազատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում