Մարիա Անտուանետայի անձնական իրերը վաճառվել են
Վերսալում աճուրդում 60 հազար եվրոյով վաճառվել են Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի անձնական իրերը՝ ճանապարհային սնդուկը և անձեռոցիկը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վաճառքում ընդհանուր ներկայացվել է շուրջ 180 առարկա, այդ թվում Բուրբոնների դինաստիայի և Օրլեանյան ճյուղի ներկայացուցիչների դիմանկարներ, քանդակներ, գրքեր, փաստաթղթեր, անձնական իրեր և զարդեղեն։
Շուշաններով և վարդերով զարդարված սպիտակ անձեռոցիկի նախնական գինը եղել է 2-3 հազար եվրո, բայց այն վաճառվել է 14,5 հազար եվրոյով։ Ճանապարհային սնդուկը նույնպես վաճառվել է նախնական գնից թանկ՝ 8-10 հազար եվրոյի փոխարեն այն գնել են 44 հազար եվրոյով։