Շիրակում ուժեղ քամուց վնասվել են դպրոցի և բնակելի տների տանիքներ
Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժվել են Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։
Բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան։