Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ.ԱԻՆ
ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր՝ մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245 վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։
ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին