Պետք է ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք՝ COVID-19-ի հետ կապված. Սիմոնյան
«Ակնհայտ է, որ պատերազմի, Արցախի և սահմանին կանգնած զինվորի հետ կապված բոլորս նույն կարծիքն ունենք, և այս պարագայում նույնպես մեր միասնականությունն է պետք, քանի որ մարդիկ են զոհվում»,- խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին։
Նրա խոսքով, կորոնավիրուսի համավարակի հետ կապված պետք է միասնական կարծիք և վերաբերմունք լինի։
«Սա միասնական աղետ է, և ես հորդորում եմ մեր բոլոր գործընկերներին մտածել և միասնական ինչ-որ գործողություններ իրականացնել այս «պատերազմական իրավիճակում»։ Մենք պետք է միասին քննարկենք խնդիրներն ու աշխատենք։ Պետք է ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք՝ COVID-19-ի հետ կապված։ Մենք պետք է միասնական ինչ-որ լուծումներ գտնենք ՀՀ քաղաքացիներին օգնելու և զոհերից խուսափելու համար։ Սա աղետ է, որը վերաբերում է բոլորիս, և որը քաղաքականությունից դուրս է»,- շեշտեց Ա. Սիմոնյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ շատ կարևոր է կորոնավիրուսի դեմ պայքարը, ու հենց այդ կարևորությունը գիտակցելով, իրենց խմբակցությունն իր վրա վերցրեց կառավարության բեռի մի մասը՝ աջակցելով ՀՀ քաղաքացիներին։
«Իսկ այն, որ հիմա ծայրահեղ միջոցների պետք է գնալ վիրուսի դեմ պայքարում, գալիս է մի բանից, որ սկզբում կառավարությունը լուրջ չէր վերաբերում վիրուսին, առողջապահության նախարարն ասում էր՝ մի կրեք դիմակ»,- նշեց Գ. Գորգսիյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում
- ԱԺ նիստը մեկնարկեց պատգամավորների դիմակ կրել-չկրելու դիսկուրսով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ