«Որևէ ապացույց կամ փաստարկ չներկայացնելու դեպքում համարվելու է տարրական սուտ մատնիչ». Աննա Կոստանյան
«Նախ ուզում եմ անդրադառնալ պաշտոնատար անձանց թեթև վարքագծին»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Աննա Կոստանյանը՝ շեշտելով, որ չի ցանկանում վիրավորել որևէ մեկին:
Ըստ պատգամավորի, եթե որոշ պաշտոնատար անձինք այս նույն ինտենսիվությամբ, ոչ ժամանակավրեպ որոշումներ կայացվեին՝ գուցե այսօր չունենայինք այն սարսափեցնող պատկերը, որի մասին պարբերաբար ահազանգում է նաև վարչապետը:
«Պարբերաբար ծաղրել այս կամ այն քննադատության համար, կարծում եմ լավագույն տարբերակը չէ երկրում համավարակի կանխարգելման ուղղութամբ աշխատանքներ տանելու համար»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից, Աննա Կոստանյանը խորհուրդ տվեց փորձեն հաշտվել, որ ընդդիմությունն խորհրդարանի նիստերի դահլիճում իրենց հետ լինելու է անհամաձայն, դրսևորելու է տարակարծություն և ահազագնգելու են բոլոր այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ փորձելու են լռել իշխանության ներկայացուցիչները:
«Սոցիալական հարթակներում, ԶԼՄ-ներով անընդհատ տարածվող սուտ տեղեկատվությունը՝ Միքայել Մինասյանի ուժերին կամ ինչ-որ անձանց ներկայացնելու մեջ մեղադրանքներն, արդեն հոգնեցուցիչ են՝ ծիծաղելու աստիճան հոգնեցուցիչ»,- հայտարարեց պատգամավորը և սցենարային փոքր տարբերություն ունենալու համար խնդրեց մտածել այլ բաներ, որպեսզի մեղադրանքներն ավելի փաստարկված և հիմնավոր հնչեն:
«Այսուհետ նման մեղադրանք հնչեցնող ցանկացած՝ ընդհուպ մինչև պաշտոնատար անձը, որևէ ապացույց կամ փաստարկ չներկայացնելու դեպքում համարվելու է տարրական սուտ մատնիչ, կամ շարքային ստախոս՝ ամենայն հարգանքով բոլորի հանդեպ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը:
Իր խոսքի վերջում Կոստանյանը նշեց, որ որպեսզի հետագայում էլ փորձեն խորհրդարանում համատեղ աշխատել ի շահ պետության, ապա իշխանական պատգամավորները մի կերպ պետք է հարմարվեն ընդդիմության գոյության և ներկայության հետ, և զերծ մնան բոլորին հյուծող ու խանգարող վարքագծային դրսևորումներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում