ԱՅԼՄԱՄՈՒԼ 18:35 26/05/2020 Հայաստան

Առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը. Բագրատյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը «Հրապարակին» տրամադրել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավուքն ունեն պետպատվերով թեստավորում կատարել։ «Համաձայն առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով», - հայտնում է նախարարությունը։ Ինչո՞ւ են մեզանում սահմանափակում թեստավորման իրավունք ունեցող լաբորատորիաների թվաքանակը, ի՞նչ միջազգային փորձ կա այս հարցում, այս և համաճարակի տարածման հետ կապված այլ հարցերի շուրջ լրատվականը  զրուցել է  ՀՀ նախկին վարչաապետ Հրանտ Բագրատյանի հետ, որը հետևողականորեն ուսումնասիրում է թեման ու արդեն դրան նվիրված խորհուրդների մի ամբողջ հատորյակ է նվիրել մեր կառավարությանը ֆեյսբուքյան գրառումների տեսքով։


- Պարոն Բագրատյան, մեզ մոտ պետպատվերով թեստավորելու իրավունք ունեն միայն երեք լաբորատորիաներ, որոնց թվում է Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը»։ Ինչո՞ւ ։ Աշխարհում ինչպիսի՞ն է պրակտիկան, այլ երկրներում է՞լ են մասնավորին արգելում թեստ անել։

- Աշխարհում դա հիմնականում ապակենտրոնացված համակարգ է։ Թեստերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր կարող են  թեստավորել։ Երբեմն նույնիսկ տալիս են մասնավոր անձանց, նաև արյան հետազոտման լաբորատորիաներին, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում։ Պատճառն այն է, որ առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը։ Այդ պայմաններում ստիպված ես նախևառաջ թեստավորում անել ծանոթներով։

- Իրենք բացատրում են նրանով, որ ուզում են վերահսկելի լինի հիվանդությունը և որ ուզում են պաշտպանել անձնական տվյալները արտահոսքից։

- Դա կատարյալ սուտ է։ Տվյալների արտահոսքը պետք է անպայման լինի, պետք է մարդիկ իմանան, թե ով է հիվանդ կորոնավիրուսով։ Աշխարհն այդ ճանապարհով գնաց, քանի որ հասկացան, որ գաղտնիքը պետք չի։ Ես օրեցօր համոզվում եմ, որ գործող առողջապահության նախարարը գիտելիքի խնդիր ունի։

- Քաղաքացիների պատասխանատվության չափը ինչքա՞ն է, ո՞րն է պետության մեղքը,որը քաղաքացու։ Փաշինյանն ու իմքայլականները ստեղծված իրավիճակը բացատրում են մեր ժողովրդի կարգապահ չլինելով։

- Փաշինյանն ու իմքայլականները բոլորը պնդում են, որ հիմնական մեղքը քաղաքացիներինն է։ Դա այդպես չէ, փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներին, երբ որ հետևում ես, նրանք շատ ավելի կարգապահ են, քան թե Վրաստանում, կամ այլ երկրներում։ Խնդիրն այն է, որ երբ որ պարետը, կամ Նիկոլ Փաշինյանը որոշումներ են կայացնում, դրանցում հետադարձ կապ նախատեսված չէ։ Նրանք այնքան պրոֆեսիոնալիզմ չունեն որ հասկանան, թե ինչ բան է հետադարձ կապով որոշում կայացնելը։ Եւ հիմա իրենց չհասկացածը բարդում են քաղաքացիների գլխին։ Վերցրեք օրինակ Փաշինյանին ու Թորոսյանին։ Առաջինն ասում էր, որ կ-վ-սը պինցետով կհանի, իսկ 2-րդը բազմիցս նշել է, որ դիմակ պետք չէ։ Անգամներ այս մասին արտահայտվել ենք։ Հիմա, երբ բոլորն ասում են՝ դիմակ կրեք, կարող ենք ասել, որ վերջին 2 օրում կտրուկ փոփոխություն կա։ Բայց այստեղ է շան գլուխը թաղված։ Առողջապահության նախարարը առնվազը պետք է հրաժարական տա, քանի որ իր "կոնցեպտը" բերեց համատարած վարակի։ Մեր երկիրն այլևս վատագույն երկրներից է, ոււր ցուցանիշները 10-ական անգամ վատ են հարևաններից։ Լուրջ քննարկման պետք է դրվի ՀՀ նախագահի հարցը։ Նա երկրի անվտանգության երաշխավորն է։ Մատը մատին չի խփել։ Ի դեպ, սույնով դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին վարույթ հարուցել Ա.Սարգսյանի, Ն.Փաշինյանի, Տ.Ավինյանի և Ա.Թորոսյանի նիկատմամբ հանցավոր անգործության արդյունքում հանրության առողջությանը վնասելու համար։

 Թեստերը պետք է գնել։ Դրանց արժեքը միջազգային շուկայում սկսվում է 3 դոլարից։  Մենք ունենք հնարավորություն Չինաստանից թեստ բեերու։ Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ որ կանադական ինքնաթիռը կանգնած էր և թեստերը տանում էր Կանադա, Ջաստին Թրյուդոն զանգում էր Չինաստանի ղեկավարին, ու Չինաստանը այդպես էլ չտվեց այդ ինքնաթիռը Կանադային միայն այն պատճառով, որ իրենք ապօրինի ձերբակալել են «Հուավեյի» ընկերության ֆինանսական տնօրենին։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը Չինաստանից երեք ինքնաթիռ բեռ է ստացել, այդ թվում թեստեր (ժողովրդականա խոսքով ասած՝ ախպերն ախպորը չէր տա)։ Չնայած Չինաստանի դուրը չի գալիս, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք անընդհատ բլոկ են անում Չինաստանին Հայաստանում։ Իսկ թեստը առանձնապես թանկ բան չի։ Պետք է կազմակերպել ու բերել հաջորդ  ինքնաթիռով։ Ես էլ չեմ ասում, որ արդեն որոշ պետություններ նորմալ թեստեր են արտադրում՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ուկրաինան։ Իհարկե, դրանք սկզբից թանկ են ստացվում, բայց թեստը այսօր համաշխարհային շուկայում պրոբլեմ չէ։ Մանավանդ, որ Հայաստանը ունի Չինաստանի բարյացկամ վերաբերմունքը և կարողանում է շատ մատչելի գներով դրանք ձեռք բերել։

Նյութն ամբողջությամբ՝  այստեղ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}