Իրավունք 15:53 26/05/2020 Հայաստան

Լևոն Գևորգյան. ՄԻԵԴ-ն անհերքելի է որակել Ադրբեջանի հայատյացությունը

ՄԻԵԴ-ն իր վճռով դե յուրե անհերքելի է որակել Ադրբեջանի կողմից հայատյացության երևույթը։ Լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Գևորգյանը։

Նա շնորհակալություն հայտնեց այն ադրբեջանագետներին, մասնագետներին, որոնք օգնել են իրենց փաստահավաք աշխատանքներում։

«Փաստագրական տվյալները դատարանի համար բավարար են հանդիսացել կասկածից վեր առ այն, որ խտրականությունը Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ առկա է»,-նշեց փաստաբանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում գերի ընկած Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ը   բավական մոտեցել էր Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածին, սակայն վերջնական վճռում դրժել էր այն։

Տվյալներում ներառվել են Սաֆարովի ներման, հերոսացման վերաբերյալ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ներման արդարացման վերաբերյալ արտահայտությունները։

«ՄԻԵԴ-ում այդ արդարացումները չեն անցել, արձանագրվել է, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային կոպիտ խախտում, չի ապահովվել պատշաճ պատիժը, որը համահունչ կլինի անձի կողմից կատարած հանցագործությանը»,-նշեց նա։

Փաստաբանի խոսքով, իրենք աննախադեպ բան են կատարել՝ ՄԻԵԴ-ում պահանջելով մասնավոր անձի կատարած հանվագործությունը վերագրել պետությանը։

«Ողջ ընթացքում մեր պնդումը եղել է այն, որ Ադրբեջանը պատասխանատու է ոչ միայն այն բանի համար, որ հետամուտ չի եղել Սաֆարովի պատժի կրման համար, արդարացրել ու հերոսացրել է նարն, այլև Ադրբեջանն իր հայտարարություններոց Ռամիլ Սաֆարովի գործողություններն ընդունել է որպես սեփական։ Պետությունն դա արել է զինվորական կոչումը բարձրացնելու, ազատազրկման ժամանակ աշխատավարձ տրամադրելու, բնակարան նվիրելու ու այլ ճանապարհներով։ Սա միակ դեպքն է, որ ՄԻԵԴ-ը մեր փաստարկների հետ չի համաձայնել, և այս առումով մենք տեսնում ենք հետագայում աշխատելու, վիճարկելու խնդիր»,-խնդիրը ներկայացրեց իրավաբանը։

Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպանները կարծում է, որ վճիռը բողոքարկելու է նաև Ադրբեջանը ՄԻԵԴ-ի Բարձր պալատում։

Լ. Գևորգյանը փաստեց, որ ՄԻԵԴ-ն առաջին անգամ է տալիս այնպիսի գնահատական, որ իրավունքի վերականգնման միակ հնարավոր տարբերակը ազատված անձին կրկին ազատազրկելն է։

Փաստաբան Սիրանույշ Սահակյանն էլ ավելացրեց, որ վճռի ոժի մեջ մտնելուց հետո իրենք պնդելու են, որ Ռամիլ  Սաֆարովը պատիժը կրի այնպիսի երկրում, որտեղ հնարավոր է  նրա պատժի կրումը այլ ծանր հանցագործների հետ նույն պայմաններում։

«Վերահսկողության մեխանիզմներ են լինելու, դա պետք է հմեզ համար ստուգելի լինի։ Կարծում եմ այստեղ մենք աշխատանք ունենք կատարելու ԵԽ նախարարների կոմիտեի հետ,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքով, նման վճռի առկայությունը բացառում է ԼՂ խնդրի կարգավորման այնպիսի լուծման թույլատրելիությունը, որն առաջարկում է  հայերին ապրել Ադրբեջանի կազմում, քանի դեռ հայատյացության  վերացում տեղի չի ունեցել։

«Քաղաքական թիմն արդեն զինված է ՄԻԵԴ այս վճռով, նրանք պետք է կարողանան ստանալ այդ վճռի քաղաքաան դրական արդյունքներները»,-հուշեց փաստաբանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:10
Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերջապես Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի, տվյալ դեպքում՝ ինձ հետ։ Նա Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:37
133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ»...
Աղբյուր` Panorama.am
19:23
Վայոց ձորի մարզի լեռներում ուղեկցորդը տեսանկարահանել է արջին ու երեք քոթոթներին
Լուսանկարիչ, ուղեկցորդ՝ Գոռ Խալաֆյանն իր  էջում հրապարակել է տեսանյութ, որն արվել է Վայոց ձորի լեռներում։ Տեսանյութում մայր արջը խաղում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա- Վարշավյան փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Oragir.News-ը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՔՊ-ական պատգամվորի հետ կապված միջադեպի մասնակցին ոստիկանություն են տարել
ՔՊ-ական պատգամավորի Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ոստիկաններ են այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա...
Աղբյուր` Panorama.am
18:12
4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով  Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը  ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության զոհերի անունների հրապարկման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության  նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ուշ երեկոյան  զանգել է Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ավանի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}