Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանը տեղից արձագանքեց՝ մի րոպե։
Ա. Միրզոյանն էլ հարցրեց՝ դիմակ դնո՞ւմ եք Դուք. «Ես պետք է հասկանամ իմ գործողությունները, դիմակը դնո՞ւմ եք Դուք, պարո՛ն Ուրիխանյան։ Եթե այո, ապա միայն Գ. Պետրոսյանի նկատմամբ է կիրառվում նախազգուշացում»,- ասաց Ա. Միրզոյանը։
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Ա. Միրզոյանը հայտնեց, որ նիստերի դահլիճում դիմակ չկրող պատգամավորներին դուրս է հրավիրելու դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ