Հերթական կոռուպցիոն սկանդալն Ադրբեջանի հետ կապված
Ադրբեջանի պետական պաշտոնյաները ներգրավված են 14 մլն ֆունտ ստերլինգի չափով կոռուպցիոն նոր սկանդալի կիզակետում: Այս մասին, regionmonitor-ի հաղորդմամբ, գրել է լոնդոնյան Evening Standart թերթը:
Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հետաքննում է ամուսնացած զույգին պատկանող փողի աղբյուրները:
Բրիտանական բանկերում նրանց հաշիվները սառեցված են այն կասկածների պատճառով, որ դրանք ձեռք են բերվել օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերությունների միջոցով կոռուպցիայի և փողերի լվացման արդյունքում:
Նշվում է, որ այս միջոցները լվացվել են Ադրբեջանական լվացքատուն (The Azerbaijani Laundromat) հայտնի սկանդալի շրջանակներում, երբ իշխանությունները փողերը ուղարկում էին Արևմուտք՝ գույք ձեռք բերելու համար:
Գործի նյութերը ներկայացվել են Լոնդոնի դատարան, սակայն ամուսինների անունները չեն բացահայտվել:
Հատկանշական է, որ ամուսինների իրավունքները պաշտպանված են նույն փաստաբանի կողմից, որը վարել է Ադրբեջանում դատապարտված Միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի գործը:
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական լվացքատան» կասկածյալների տները երեկ խուզարկության են ենթարկվել
- Լոնդոնում առգրավել են Harrods-ում 21մլն դոլար ծախսած ադրբեջանցու կես միլիոն դոլարի զարդերը
- Harrods-ում 16մլն ֆունտ ծախսած կինը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն է
- «Ադրբեջանական լվացքատան» գլխավոր դերակատարներից մեկը Վիեննայում միլիոնավոր դոլարների ներդրում է իրականացրել. OCCRP
- Ադրբեջանական լվացքատունը լսվում է ԵԽ հանձնաժողովում
- ԵԽԽՎ-ից հեռացվեցին նաև «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները