Հետկորոնավիրուսյան աշխատանքային աշխարհը․ տնից աշխատանքը նոր նորմալն է
«Եթե վաղը COVID-19-ի հետ կապված սահմանափակումները հանվեն, կվերադարձնեք արդյոք ձեր թիմին, աշխատակիցներին աշխատավայր, գրասենյակ»: Այս հարցի պատասխանն է պարզել The Kung Group հետազոտական կենտրոնը ընկերությունների ղեկավարներից։
Մեծամասնության պատասխանը եղել է ոչ․հարցված 517 վենչուրային կապիտալին աջակցող հիմնադիրների 65 տոկոսն ասել է ոչ։ Նրանց գրեթե երեք քառորդը (71%) ասել է՝ թույլ կտան, որ իրենց աշխատողների մի մասը կամ բոլորը շարունակեն աշխատել հեռակա կարգով, երբ իսկապես վերացվեն սահմանափակումները:
Ինչպես գրում է Fast Company-ն, դա կարող է մասամբ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հարցված գլխավոր տնօրենների 60%-ը պնդում է, որ իրենց աշխատողների աշխատանքի արդյունավետության վրա տնից աշխատելը որևէ ազդեցություն չի ունեցել: 16%-ն էլ արձանագրել է աշխատակիցների աշխատանքի արդյունավետության աճ։
Այս արդյունքները հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպիսին է լինելու հետկորոնավիրուսյան աշխատանքային աշխարհը։ Ըստ հետազոտության, ղեկավարների 66 տոկոսը որոշում է կայացրել նվազեցնել իրենց գրասենյակները, քանի որ աշխատակիցների միջին 70%-ին թույլատրվելու է աշխատել հեռակա։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում