Հասարակություն 19:32 26/05/2020 Հայաստան

Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին  ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որով կառուցապատողը  Կոնդի՝ եզակի պահպանված բնական տարածքում կառուցապատման շինթույլտվություն է ցանկանում ստանալ:

 «Հարգելիներս, մի քանի շատ կարևոր հարցի վրա կուզեի սևեռել ձեր ուշադրությունը։ Փորձել եմ մի քանի ամիս չկենտրոնանալ քաղաքաշինական խնդիրների վրա, բայց, այնուամենայնիվ, առանձնացրել եմ երկու կարևոր հարց, որոնք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։

Առաջինը՝ տեղեկացա, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը կարծես վերջնական մեխն է խրելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում, այն է՝ (նկարները կցված են) Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու եմ հատկապես դեմ։

Նախ, տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածն իշխանությունների կողմից (խոսքը վերաբերվում է և խորհրդային և անկախացումից հետո) տարբեր ժամանակներում ասոցացվել պրոբլեմի հետ։ Բոլորս գիտենք, որ խնդիրները շատ են, բայց հավատացնում եմ ձեզ՝ ԼՈւԾԵԼԻ, բայց նախ եկեք հասկանանք դիագնոզը։ Հիմնվելով կատարածս համեստ ուսումնասիրության վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, կիսվեմ իմ տեսակետով։ Տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով Կոնդի խնդիրը՝ կարող եմ այսօր ծանրանալ ընդամենը մեկ խնդրի վրա։ Ես դա կոչում եմ «Կոնդի մուտքի խնդիր»։ Այսինքն եթե քաղաքացիների մեծ մասին հարցնենք, թե որտեղից նա կարող է ինչ-ինչ նպատակներով մտնել Կոնդ, իննսուն տոկոսի մոտ վստահաբար կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս՝ պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ (չեմ վախենա օգտագործել այդ բառը)՝
«Տարածքային Գետտո»։

Հիմա վերադառնամ այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան- Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։
Նշեմ նաև, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույնն է՝ այդտեղ կառուցապատումը կարծում եմ անթույլատրելի է։

Երկրորդ խնդիրը վերաբերվում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Հիմա որտեղ եմ ես տեսնում խնդիրը։ Բնականաբար դեմ չեմ կատարվող շինարարությանն ու ներդրումներին, նաև հասկանում եմ, թե որքան կարևոր է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բայց խնդրում եմ, որ դա արվի գրագետ և Երևանի համար պակաս ցավոտ ելքով։ Նշված հատվածը ևս եզակի է այդ ամբողջ հատվածում՝ Սարյանից մինչև Թումանյան, որտեղ կարելի է կառուցել ստորգետնյա կայանատեղի՝ մոտավորապես երկու հարյուր և ավելի մեքենաների համար։

Եկեք միասին խնդրենք քաղաքային իշխանությանը՝ օրինակ երկարաժամկետ տրամադրել այդ ամբողջ տարածքը (անվճար հիմունքներով), իսկ ներդրողներին, որոնք համարվում են Երևանի, Ռուսաստանի և Լիբանանի լավագույն շինարարներից ու կառուցապատողներից և ենթադրում եմ, որ ունեն հարուստ փորձ, առաջարկենք իրենց նախագծերը հետագայում իրականացնել առաջին դեպքում՝ Կոնդի ավելի բարձրադիր մասում, երկրորդ դեպքում՝ գոնե 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա։ Ընդամենը պետք է, որ քաղաքային իշխանությունները հետևողական լինեն և պահանջեն ստորգետնյա կայանատեղիի կառացումը, իսկ արդեն վերևում ինչ ուզում են թող կառուցեն՝ կլինի ենթակայան, ռեստորան թե այլ ժամանցի վայր...

Հարգելի՛ Քաղաքաշինության կոմիտե, Երևանի Քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ավագանու անդամներ, ուրբանիստներ, ճարտարապետ ընկերներ, սրտացավ քաղաքացիներ, Երևանի շատ խիտ բնակեցված հատվածում, որտեղ կան տասնյակ նորակառույց բարձրահարկ շենքեր, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, բացվել է մարդկային մեծ հոսքով այգի, չկան գրագետ գծանշումներով և համապատասխան քանակով ավտոկայանատեղիներ։ Խնդրում եմ գիտակցել պահի լրջությունը և կենտրոնանալ վերոնշյալ խնդիրների լուծման վրա և Կոնդի ու նրա հարակից տարածքներում հայտարարել շինարարությունների մորատորիում (մինչև Կառավարությունը կհայտարարի Կոնդի զարգացման նախագծերի քննարկում), քանի որ դա բխում է բացառապես Երևանի շահերից։ Շնորհակալություն ուշադրության համար»,-գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:39
Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը  մեկնաբանություն է տարածել Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
20:38
Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը ստորագրել է համաձայնագիր    իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi...
Աղբյուր` Panorama.am
20:22
Վրաստանը բաց է 18 երկրի համար
Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց  է: Այս մասին գրում է aliq.ge-ն: ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ, տեղեկացնում է ՀՖՖ-ն:  ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մենք բոլորս պետք է հիվանդանանք ու լավանանք, չկա ուրիշ մեթոդ. Արմեն Գրիգորյան
«Մինչև հիմա ոչ մի ճիշտ քայլ չեմ գտել իրենց արածներում»,- ANN լրատվականի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի նախագահական. Երկրում սոցցանցերը չեն փակվի, սակայն կսահմանվեն կարգավորումներ
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է սոցցանցերի գործունեությունը վերահսկելու համար մեջլիսում նոր օրենք ընդունելու...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Պատկերը սարսափելի էր». Ինչպես ռուսները հաղթեցին թուրքերին Հայաստանում
1915-ի հուլիսի 9-ին Արևմտյան Հայաստանում սկսվեց ռուսական զորքերի Ալաշկերտի օպերացիան: Ասվում է «Գազետա ռու»-ի հրապարակած ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հրաչյա Թաշչյանը՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունին մահացած են գտել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կորած համարվող Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՌԴ-ն և Չինաստանը ՄԱԿ-ում վետո են դրել Թուրքիայով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա
Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։ Այդ բանաձևով առաջարկվում...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն
Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայտնաբերվել է օրինախախտման 3089 դեպք. ոստիկանություն
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:06
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վաղն Էրեբունիի մի քանի փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հույս ունենք՝ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքրիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները
Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և...
Աղբյուր` Panorama.am
18:41
Կայացել է Դավիթ Տոնոյանի և դեսպան Թիան Էրլունի հանդիպումը
Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում.ՀՔԾ
Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և  նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Դադարեցվել է 4304 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 8-ի դրությամբ կայացվել է 4304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:24
Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան
«Քառյակ մեդիան»-ի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը «ֆեսյուք»-ի իր էջում անդրադարձել է արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
18:17
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը
Մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնությունը։
Աղբյուր` Panorama.am
18:10
Շուշիի կենտրոնում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում կացկացվեն մշակութային միջոցառումներ
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում թույլատրելի կլինի մշակութային միջոցառումների անցկացումը: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԱԱՏՄ. Խախտումները կտրուկ նվազել են
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դատարանը չդադարեցրեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
«Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն»։
Աղբյուր` Panorama.am
17:46
Դեպի Իրան տանող ճանապարհը փակ է
Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ ՏԿԵ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թուրքիայում պայթյունի հետևանքով զինծառայողներ են մահացել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում բեռնատարի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է մահացել, վեցը վիրավորվել են, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}