Իրավունք 09:53 26/05/2020

ՍաՖարովի կողմից կացնահարված հայ սպայի հարազատներն արդարություն են պահանջում. The Guardian

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կհրապարակի ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի։

ՄԻԵԴ վճիռը լինելու է նաև կարևոր և կարող է խոր հետևանքներ ունենալ բանտարկյալների տեղափոխման հետագա դեպքերի վրա, գրում է The Guardian-ն իր հոդվածում, որը վերնագրել է «Ադրբեջանցի սպասյի կողմից կացնահարված հայի հարազատները արդարություն են պահանջում»։

Հոդվածում ներկայացվում է Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ծրագրի ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանին կացնահարելով  սպանությունը։

Գուրգեն Մարգարյանը սպանվեց 2004թ․-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովի կողմից, մինչդեռ երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերենի ուսուցման եռամսյա դասընթացին:

Սաֆարովն իր դատավարության ժամանակ ասաց, որ ինքն առաջնորդվել է Հայաստանի և հայերի հանդեպ ատելությամբ՝ երկու երկրների միջև պատերազմի պատճառով: Բուդապեշտի դատարանը նրան ցմահ բանտարկեց: Այնուամենայնիվ, 2012թ․-ին Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջան՝ պատիժը կրելու համար, սակայն ժամանելուն պես նրան անմիջապես ներեցին, ազատեցին և հերոսին վայել դիմավորեցին: Գրում է The Guardian-ը։

«Չնայած այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, այն շարունակում է կենդանի մնալ իմ հիշողություններում», - The Guardian-ին ասել է Հայկ Մակուչյանը, որը ևս հայազգի սպա էր, որին Սաֆարովը նույնպես ցանկացել էր սպանել:

Նա և Մարգարյանի հարազատները ՄԻԵԴ-ի ներկայիս գործով հայցվորներն են: Նրանք ոչ մի կառավարությունից՝ ոչ Հունգարիայից, ոչ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում:

«Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարևոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, վերջ դնել անպատժելիությանը և կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը», - ասել է մյուս հայցվոր Մակուչյանը՝ էլեկտրոնային փոստով ուղարկված մեկնաբանություններում:

Հայցվորների փաստաբան Նազելի Վարդանյանն ասում է, որ թեև Մարգարյանների ընտանիքը գումարի խնդիր է ունեցել, սակայն նրանք հստակ ասել են, որ չեն ուզում ֆինանսական փոխհատուցում:

«Նրանք միայն արդարություն են ուզում», - ասել է Վարդանյանը:

Նշվում է, որ Սաֆարովը կացինը գնել էր տեղական խանութում, որով էլ սպանել է Մարգարյանին իր սենյակում: Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Սաֆարովը թիրախավորել է Մարգարյանին՝ հայ լինելու պատճառով, և որ նա չի զղջում: Նա նաև ցանկացել էր սպանել Մակուչյանին, բայց չէր կարողացել մուտք գործել փակ սենյակ մինչ ձերբակալվելը։

Երբ Սաֆարովը 2012 թվականին վերադարձավ Բաքու, Նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես ներում շնորհեց՝ կոչում տվեց, անվճար բնակարան և վճարեց ութ տարվա աշխատավարձը, որը նա անցկացրել էր հունգարական բանտում: Նա, ենթադրվում է, որ դեռևս ակտիվ ծառայության մեջ է ադրբեջանական բանակում:

«Ադրբեջանի ամոթալի գործողությունը լրջորեն վտանգում է ողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։ Հանցագործին հերոս դարձնելն անընդունելի է», - ասել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը՝ Սաֆարովին ազատվելուց անմիջապես հետո:
Ինչպես գրում է Guardian-ը, Եվրոպական դատարանը կարող էր Ադրբեջանին կարգադրել կրկին ձերբակալել Սաֆարովին և նրան բանտ վերադարձնել, չնայած դա նոր իրավական հիմք կլիներ այն դատարանի համար, որը սովորաբար զբաղվում է անարդար դատավճիռների վերացմամբ, այլ ոչ թե անարդար ազատ արձակուներով։ Պետությունները պարտավոր են իրականացնել դատարանի որոշումները, բայց միշտ չէ, որ այդպես են վարվում:

«Իդեալում, մենք կցանկանայինք, որ դատարանը կարգադրի նրան տեղափոխել Հունգարիա կամ երրորդ երկիր՝ իր պատիժը կրելու համար, քանի որ Ադրբեջանում նրան որպես հերոս են վերաբերվում», - ասել է Վարդանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը, որը նույնպես ներկայացնում է հայցվորներին, Guardian-ին ասել է, որ գործը ընդգրկում է նոր իրավական տարածքներ, և դատարանի որոշումը կարող է խորը հետևանքներ ունենալ բանտարկյալների տեղափոխման հետագա դեպքերի համար:

«Ամբողջ աշխարհում բավականին տարածված է այն փաստը, որ մարդկանց ներում է շնորհվում կամ համաներում է կատարվում քաղաքական դրդապատճառներով, բայց երբ պետությունները համաներում են կամ ներում են շնորհում, դա հաճախ խախտում է նրանց իրավապաշտպան պարտավորությունները», - ասել է Լիչը:

Հունգարիայի օմբուդսմենի 2012 թ. զեկույցում նշվում է, որ Հունգարիան չի խախտել որևէ միջազգային նորմ, բայց այնուամենայնիվ եզրակացնում է, որ Հունգարիայի կառավարությունը «այնքան էլ խելամիտ չէր, երբ այն չի պահանջել որևէ երաշխիք Ադրբեջանից»:

Սաֆարովի արտահանձնման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել էր Բաքու: Հունգարիայի կառավարությունը հերքել է գործով խախտումների մասին մեղադրանքները:

«Հունգարիայի հետ կապված ես ունեմ հակասական զգացողություններ. երախտագիտություն Հունգարիայի դատական իշխանությանը, որը բավականաչափ ուժեղ էր արդարադատություն իրականացնելու համար ... [և] հիասթափություն՝ մարդասպանին արտահանձնելու համար՝ հակառակ դատական վճիռներին ու անպատժելիության կայուն ռիսկերին», - ասել է Մակուչյանը, որն այժմ աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:42
Վաղ առավոտյան խուզարկում են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}