Առողջություն 16:30 26/05/2020 Հայաստան

Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  դեռ անցած շաբաթ էր խոսել այն մասին, որ հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների կորոնավիրուսով վարակված  պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումն առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո։ Մայիսի 21-ին նախարարն արդեն հրաման է ստորագրել՝ «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին»։  Ըստ դրա՝ առողջության առաջնային պահպանման հաստատությունները (ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, կազմակերպում են նմուշառում։ ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:

Panorama.am-ը առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանից տեղեկացավ, որ տնային թեստեր չեն անում, պոլիկլինիկան է որոշում կայացնում՝  եթե քաղաքացին պետք է թեստավորվի, ուղեգիր է տալիս իրեն համապատասխան վայրում թեստավորում անցնելու համար։

Նրա խոսքով, դրական թեստով, բայց հիվանդանոց կամ հյուրանոց չտեղափոխված պացիենտի վիճակի մասին բուժաշխատողները տեղեկատվություն են ստանում զանգի կամ այցի միջոցով, բայց հիմնականում զանգի, եթե վիճակի վատթարացում է լինում, բժիշկները կարող են այցելել։

«Այն մարդիկ, որոնք մեր որոշմամբ տանն են գտնվում, եթե լինեին հյուրանոցում կամ հիվանդանոցում, բուժում չէին էլ ստանալու։  Դեղորայք  տրամադրվում է  այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում՝ թոքաբորբի, բարձր ջերմության,  մնացած դեպքերում, եթե թեստը դրական է, բայց  ասպիմպտոմ է, որևէ բուժում չի տրամադրվում»,- ասաց Ա. Նիկողոսյանը։

Նախարարի հրամանի համաձայն՝ հաստատված COVID-19-ի անախտանիշ կամ թեթև ընթացքի և բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտի բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:

Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անոսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի և պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը 38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հևոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով:

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հեռահար հնարավոր է դեղամիջոցների նշանակում ԱԱՊ բժշկի կողմից պացիենտին (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող /ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:13
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:33
Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am
16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են տասնյակ երկրներ, հիմա մենք ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել»
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}