Գորգիսյան. Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում համավարակին միմիայն նախարարի և վարչապետի մոտեցումների անլրջության պատճառով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիրախում այս անգամ հայտնվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։
Արձագանքելով Թրոսյանին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է.
«Չգիտեմ պարոն Արդեն Թորոսյանն ինչ արագությամբ է կարողանում իր փաստարկներն ու տեսակետները փոխել և ինչով է դա պայմանավորված, բայց մի բան հստակ է, քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում համավարակին միմիայն նախարարի և վարչապետի օրըստօրե փոփոխվող մոտեցումների անլրջության պատճառով»։
Նա նաև Թորոսյանին հիշեցրել է. «Երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի առողջապահության նախարար. Իմ հայ գործընկերոջ հայտարարությունն անհիմն է
- Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման
- Արսեն Բաբայանը՝ Արսեն Թորոսյանին. Ֆեյսբուքում ցինիկանալու ժամանա՞կ ես գտնում
- Թորոսյանը սկսել է դատի տալ կորոնավիրուսի մասին «կեղծ» լուրեր տարածողներին
- Կարեն Վարդանյան. Արժանապատվությունիցս ցածր եմ համարում Արսեն Թորոսյանի հետ գործ ունենալ
- Շանհայից վերադարձած ՀՀ քաղաքացի. Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում