Ավագանու նիստում բարձրաձայնվեց Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների ահազանգը
Երևանու ավագանու նիստում ավագանու ԲՀԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը բարձրաձայնեց օրեր առաջ Երևանի Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների ահազանգը։
«Բոլորս ենք հասկանում, թե ինչքան կարևոր են մանուկների համար մանկապարտեզներն ու դպրոցները, բայց երբ մեծ շինաշխատանքներ են իրականացվում, նոր թաղամասեր են ստեղծվում, կարծես քաղաքապետարանը ուշադրություն չի դարձնում, որ այդ տարածում պետական մանկապարտեզ կամ դպրոց չի լինում, ինչից էլ օգտվում են ու բացում մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ»,- ասաց նա։
Լ. Սարգսյանը նշեց, որ տաս հազարից ավելի բնակչություն ունեցող այդ թաղամասում չկա պետական մանկապարտեզ ու դպրոց, 2-3 կիլոմետր հեռու են գտնվում։
«Այդ տարածքում վերջերս մի առանձին սեփականատեր իր տարածքը վաճառել է մեկ այլ քաղաքացու, պատրաստվում է այդտեղ կառուցել բարձրահարկ շենք։ Քաղաքապետարանը նախագծային աշխատանքի իրավունքը տվել է։ Հաշվի առնելով այդ թաղամասի բնակիչների շահերը՝ օգտվել հնարավորությունից, գերակա շահ ճանաչել այդ տարածքը, գնել քաղաքացուց, այնտեղ կառուցել դպրոց կամ մանկապարտեզ»,- առաջարկեց ավագանու ԲՀԿ անդամը։
Նրա կարծիքով, բնակիչների ահազանգն արդարացված է։
Հարակից հրապարակումներ`
- Ծարավ Աղբյուրի բնակիչները բարձրահարկ շենքի փոխարեն դպրոց ու մանկապարտեզ են ուզում
- Նախարարը Ծարավ աղբյուրում դպրոց կառուցելու հետ կապված դեռ կոնկրետ ասելիք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները